Շատերը ջանում են իրենց զգացումները թաքցնել եւ մարդկանց ներկայությամբ իրենց խոցելիությունը չցուցադրել: Սակայն Մանհեյմի համալսարանի (Գերմանիա) հոգեբանները համոզված են, որ մեր թույլ կողմերը բացելով՝ մենք շրջապատի համար ավելի հրապուրիչ ենք դառնում:
Եթե «գերմարդու» դերից հրաժարվեն եւ դառնան էմոցիոնալ առումով բաց, ապա հնարավոր է ձեռք բերել շրջապատի ավելի մեծ համակրանքը, նշում են գիտնականները: Հոգեբաններն այս ֆենոմենն անվանել են «գեղեցիկ ձախողման էֆեկտ»:
Փորձերի ժամանակ մասնագետները կամավորներին խնդրել են իրենց պատկերացնել տարբեր իրավիճակներում, որտեղ իրենք ավելի խոցելի են: Դա կարող էր լինել, օրինակ, սիրո խոստովանությունը կամ սաստիկ վեճից հետո ներողություն խնդրելը: Այն դեպքում, երբ իրավիճակը պրոյեկտվում էր իրենց վրա, փորձարկվողները նշում էին, որ նման վարքագիծը ցուցադրում է իրենց թուլությունը եւ անկատարությունը:
Մինչդեռ, երբ նրանք այդ իրավիճակում ուրիշներին էին պատկերացնում, ապա խոցելիության բացահայտ ցուցադրությունը դրական էր ընկալվում:
Գիտնականների կարծիքով՝ սա կարելի է բացատրել այն հանագամանքով, որ սեփական խոցելիությունը ընկալվում է որպես ինչ-որ կոնկրետ եւ իրական բան, մինչդեռ այլ մարդու խոցելիությունը որպես առավել հեռավոր ու վերացական: Նման հեռավորությունը թույլ է տալիս տեսնել տեղի ունեցածի ոչ միայն վատ, այլեւ լավ կողմերը:
Հոգեբանները, միաժամանակ, ընդունում եմ, որ «գեղեցիկ ձախողման էֆեկտը» կարող է կախված լինել նաեւ կոնկրետ մարդու համբավից: Եթե մարդը մշտապես ցուցադրել է ուժ եւ վստահություն, իսկ հետո անսպասելի ցույց է տվել իր թուլությունը, դա առաջացնում է շրջապատի համակրանքն ու կարեկցանքը: Իսկ ահա այն մարդը, որի մոտ մի ձախողումը հաջորդում է մյուսին, չի կարող նման ներողամտության հույս ունենալ:
Հետազոտությունը հրապարակվել է Journal of Personality and Social ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր