Օրական 200 գրամ հապալաս օգտագործելու դեպքում մեկ ամսվա ընթացքում բարելավվում է արյունատար անոթների վիճակը եւ նվազում զարկերակային ճնշումը: Այս մասին նշվում է Journal of Gerontology Series A-ում հրապարակված հետազոտությունում:
King's College London-ից գիտնականները մեկ ամսվա ընթացքում հետեւել են 40 առողջ կամավորների վիճակին: Կամավորների կեսին ամեն օր 200 գրամ հապալաս են տվել, իսկ մյուսներին՝ հապալասի նման այլ ըմպելիք (պլացեբո):
Հապալասային ըմպելիք օգտագործելուց 2 ժամ անց մարդկանց օրգանիզմում արյունատար անոթների հետ կապված դրական փոփոխություններ են նկատվել: Մասնավորապես բարելավվել է կամավորների ուսային զարկերակի ընդլայնման գործառույթը՝ սրտանոթային հիվանդություններին բնորոշ բիոմարկերի: Ընդ որում անգամ մեկ ամսվա օգտագործումից հետո մարդկանց օրգանիզմում հապալասի ազդեցության նկատմամբ կախվածություն չի առաջացել, այն ազդել է նույն կերպ, ինչ առաջին օրերին:
Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ հապալասի կազմության մեջ մտնող նյութերը արդյունավետորեն նվազեցնում են ճնշումը: Միջինում ամսվա ընթացքում հապալաս օգտագործած խմբի մարդկանց արյան ճնշումը նվազել է 5 մմ ս. ս-ով.:
Գիտնականների կարծիքով, կարելի է ենթադրել, որ հապալասի կանոնավոր օգտագործման ֆոնի վրա սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը 20 տոկոսով նվազում է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր