Քիչ քանակությամբ աղ պարունակող մթերքներն ավելի օգտակար են առողջության համար, սակայն շատ մարդկանց դուր չի գալիս նրանց համը: Այժմ գիտնականները գտել են ուտելքիի աղի համը պահպանելու միջոցն առանց իսկական աղի ավելացման: Փորձը ցույց է տվել, որ նոր տեխնոլոգիայով պատրաստված մթերքները դրանք փորձող կամավորների համար յուրահատուկ հաճելի համ են ունեցել:
Սովորական աղը փոխարինող խառնուրդը գրեթե մեկ քառորդով կազմված է կալցիումի քլորիդից: Այն ստեղծել եւ փորձարկել է Վաշինգտոնի համալսարանից պրոֆեսոր Կարոլին Ռոսը: Աշխատանքի ընթացքում նա գործընկերների հետ միասին փնտրել է իդեալական խառնուրդ, որը կառանձնանար նատրիումի քլորիդի ցածր պարունակությամբ:
Անալիզի են ենթարկվել նաեւ այն խառնուրդները, որոնք արդեն օգտագործվում են սննդային արդյունաբերությունում:
Դրանց թվում կալցիումի քլորիդ եւ կալիումի քլորիդ պարունակող խառնուրդներ են: Վերջինս կանոնավոր օգտագործման դեպքում թույլ է տալիս նվազեցնել արյան ճնշումը, սակայն տհաճ՝ դառը համ ունի:
Պրոֆեսոր Ռոսը համտեսողների խումբ է հավաքել, որպեսզի հասկանա, թե որ խառնուրդն է տարբերվում հաճելի համով (աղով համեմել են ջուրը եւ տոմատի ապուրը):
Արդյունքում համտեսողնբերը հավանել են 78 տոկոսով նատրիումի քլորիդից եւ 22 տոկոսով կալցիումի քլորիդից բաղկացած խառնուրդը:
Համով խառնուրդը գրեթե չի տարբերվել 100 տոկոսանոց նատրիումի քլորիդից: Իսկ կալիումի քլորիդը միանգամից նվազեցրել է խառնուրդի համային որակները, անգամ փոքր կոնցենտացիայով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր