Վարշավայի Բժշկական համալսարանի հետազոտողների խմբին հաջողվել է մշակել աղիների հիվանդությունների հայտնաբերման նոր ոչ ինվազիվ մեթոդ: Խոսքն այնպիսի ծանր հիվանդությունների մասին է, ինչպես, օրինակ, Կրոնի հիվանդությունը եւ խոցային կոլիտը:
Այսօրվա դրությամբ ախոտորոշումն իրականացվում է կլինիկական պատկերի կամ կոլոնոսկոպիայի արդյունքների հիման վրա: Մինչդեռ լեհ գիտնականներն առաջարկել են անցկացնել արյան եւ կղանքի անալիզ՝ չափելու համար բակտերիաների ստեղծած կարճաշղթա ճարպաթթուների հարաբերակցությունը: Նշվում է, որ աղիների պատերի վնասվածքները ցույց են տալիս մեծ քանակությամբ բակտերիալ կողմնակի արգասիքները:
Այսպիսի պարզ ախտորոշումը կարող է կիրառվել նաեւ լյարդի խնդիրների, սրտի անբարարության հայտնաբերման համար, որոնք կարող են դառնալ աղիների չափից ավելի թափանցելիության հետեւանք:
Հետազոտության արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Experimental Physiology պարբերականում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր