Այս սեզոնին գրիպի 3 շտամերի՝ А H3, А H1 եւ B, շրջանառություն է սպասվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
ԱՀԿ տվյալների համաձայն՝ 2019-2020 թթ. աշխարհում գրիպի 3 շտամերի ակտիվության ամենաբարձր ցուցանիշ է սպասվում: Դրանք են հետեւյալ շտամերը՝
Մասնագետի խոսքով՝ այսօր գիտությանը հայտնի են գրիպի վիրուսի 4 տեսակ՝ А, В, С եւ D: Սակայն դրանցից միայն առաջին 2-ն են հետաքրքրություն ներկայացնում համաճարակաբանության տեսանկյունից: D խմբի վիրուսը, օրինակ, խոցում է միայն խոշոր եղջերավոր անասուններին, մարդկանց վարակման լաբորատոր հաստատված դեպքեր մինչ այժմ չեն գրանցվել:
Մասնագետը նաեւ նշեց, որ А խումբն ունի 144 ենթատեսակ, ընդ որում, դրանցից խաչաձեւ իմունիտետ չի զարգանում: Դա նշանակում է, որ եթե մարդը վարակվել է, օրինակ, A H1N1 գրիպով, ապա որոշ ժամանակ անց նա կարող է վարակվել այլ շտամով, օրինակ՝ A H3N2:
Մասնագետը հիշեցրեց, որ գրիպի կանխարգելման համար անհրաժեշտ է սեզոնից առաջ պատվաստվել, ինչպես նաեւ պարբերաբար լվանալ ձեռքերը, օդափոխել սենյակները, սեզոնին համապատասխան հագնվել եւ զգույշ լինել հիվանդների հետ շփվելիս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր