• Latest news

Ինչո՞ւ Սթիվ Ջոբսին չհաջողվեց բուժվել քաղցկեղից. պատմում է նրա բժիշկը

5 փետրվարի, 2020  14:20

Հայտնի ուռուցքաբան Դեւիդ Ագուսը պատմել է, թե ինչու Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին չհաջողվեց բուժվել քաղցկեղից:

Forbes-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ջոբսը երբեք չէր զբաղվում պրոֆիլակտիկայով, ինչպես նաեւ հրաժարվում էր բուժման այլ մեթոդներից: Ավելին, մասնագետների էր դիմում շատ ուշ:

«Բժիշկները, որոնց նա նախկինում դիմել էր, սխալ էին: Նրանք խորհուրդ էին տվել ոչ թե օպերացիա, այլ նուտրիցիաթերապիա, եւ քաղցկեղը տարածվել էր ամբողջ օրգանիզմով մեկ: Դա էր սխալը»,- ասել է Ագուսը:

Դեւիդ Ագուսը ուռուցքաբանության ոլորտում ուսումնասիրությունների համար բազմաթիվ մրցանակների է արժանացել: Նա գլխավորում է հետազոտությունների միջդիսցիպլինար խումբը, զբաղվում է քաղցկեղի դեմ պայքարի նորագույն միջոցներ որոնելով: Սթիվ Ջոբսը դիմել էր Ագուսի թիմին, երբ հայտնի էր դարձել, որ հիվանդությունը զարգանում է:

Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: Նա 56 տարեկան էր:

Դեւիդ Ագուսի խոսքով՝ ասպիրինի ամենօրյա ցածր քանակությամբ (75 միլիգրամ) ընդունումը թույլ է տալիս 46%-ով նվազեցնել քաղցկեղի զագացման ռիսկը: Եվս մեկ արդյունավետ միջոց են մշտական հետազոտությունները, նույնիսկ եթե հիվանդության որեւէ նախանշան չկա:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել