• Latest news

14-ամյա աղջկա մոտ ջրից հազվագյուտ ալերգիա է ախտորոշվել

21 սեպտեմբերի, 2022  18:04

Ջրի նկատմամբ ալերգիա ունեցող աղջնակը նշել է, որ թրջվելիս նրա մաշկի վրա ցավոտ կարմիր եղնջացան է հայտնվում, «կարծես մաշկի վրա բենզին են լցրել եւ այրել», գրում է  Daily Mail-ը։

Միսսուրի նահանգի Բուֆալո քաղաքից 14-ամյա Սալի Տեսմերը սկսել է տառապել ջրային եղնջացանով անցյալ տարվա վերջին, երբ ցնցուղ ընդունելուց հետո նրա մաշկը կարմրել եւ ցավոտ էր դարձել։

Նա միշտ սիրել է լողալ, թիավարել եւ նույնիսկ քրտնել ֆուտբոլային մարզումների ժամանակ: Սակայն ալերգիաները վերջ դրեցին այդ ամենին, եւ Սալին ասում է, որ այժմ նույնիսկ չի կարող լաց լինել առանց կարմիր ցանի առաջացման։

Մայիսին ախտորոշվելուց հետո աղջիկը թողել է ֆուտբոլը եւ նույնիսկ թողել այն դպրոցը, որը ֆիզիկական կուլտուրայի դասերի մասնակցություն էր պահանջում, քանի որ վարժությունները ստիպում են նրան քրտնել: Այս ամառ նա ստիպված էր մնալ տանը եւ խուսափել բացօթյա վայրերից եւ լողափերից, քանի որ շոգ ու խոնավ եղանակը ստիպում է նրան քրտնել:

Սալին դեռ կարող է ջուր խմել, բայց նա պետք է դա անի ձողիկի միջոցով, քանի որ եթե ջուրը դիպչում է նրա շուրթերին, օրինակ, երբ նա խմում է շշից, մաշկի վրա ցան է առաջանում:

Սալիի մայրը նրան մաշկաբանի մոտ էր տարել 2022-ի մայիսին։ Աղջկան հակահիստամիններ եւ ներարկումներ էին նշանակել՝ ջրի պատճառով առաջացած բռնկումները նվազեցնելու համար: Ջրից ալերգիաները չափազանց հազվադեպ են։ Հիվանդության բուժում չկա, եւ մասնագետները նախազգուշացնում են, որ բռնկումները կարող են մահացու լինել, եթե դրանք չափազանց ծանր դառնան:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է