• Latest news

20-ամյա աղջիկն առանց կապանների է լույս աշխարհ եկել

25 նոյեմբերի, 2014  16:08

Ավստրալուհի Լյուսի Ֆորանն արդեն երկու տասնամյակ է՝ չափազանց հազվագյուտ հիվանդությամբ է տառապում, որի անվանումն անգամ բժիշկները չեն կարող գտնել: Հիմա նա իսկական որս է սկսել՝ գոնե մեկ բախտակից գտնելու համար, հաղորդում է FoxNews-ը:

20-ամյա Լյուսին առանց կապանների՝ հոդերը կապող եւ իրենց տեղում պահող շարակցական հյուսվածքների է լույս աշխարհ եկել: Հիմա նա ստիպված է անընդհատ ֆիզիկական թերապիա անցնել՝ մկաններն ամուր պահելու համար, թեեւ թոքերի, ոտքերի եւ աչքերի հետ կապված խնդիրներ էլ ունի:

«Իմ հիվանդության հետ կապված ամենատարօրինակ բանն այն է, որ դրա մասին ոչինչ հայտնի չէ: Անգամ Google-ում մի հատիկ տեղեկություն չեք գտնի», - նկատել է Լյուսին՝ լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում:

Ընտանիքի անդամներն, այդուհանդերձ, «Լյուսիի համախտանիշ» անվանումն են գտել հիվանդության համար:

«Նրա բոլոր հոդերը մասնակիորեն կամ ամբողջությամբ տեղից ընկած են», - նշել է ֆիզիոթերապեւտ Մելիսա Լոշը՝ հավելելով, որ առաջին անգամ է Լյուսիի նման խիզախ եւ ցավի նկատմամբ դիմացկուն աղջկա հանդիպում:

Հիմա նա որոշել է նման հիվանդությամբ տառապող մեկին գտնել՝ ոչ միայն ինքն իրեն, այլ նաեւ՝ բժիշկներին օգնելու համար:

«Ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկը կլինեի, եթե պարզվեր, որ ինձ նման գեթ մեկը գոյություն ունի այս աշխարհում», - նշել է նա՝ հավելելով, որ ամեն դեպքում երջանիկ է համարում իրեն, քանի որ, անկախ նրանից, թե ինչ է կատարվում իր ոսկրերի հետ, սիրող ընտանիք ունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է