Կոլումբիայից Մեքսիկա ուղեւորվող օդանավում կանադացի Ադամ Յանգին… խայթել է կարիճը: Ինչպես նշում է կանադացին ֆեյսբուքյան իր էջում, խայթոցից հետո նրա մոտ սարսափելի ցավեր եւ հալյուցինացիաներ են սկսվել, նա մտածում էր, որ մահանում է:
Տղամարդու խոսքով՝ նա պատրաստվում էր ննջել, երբ զգաց, որ ինչ-որ միջատ սողոսկել է իր շապիկի տակ: Ադամը փորձել է թափ տալով դեն նետել դրան, սակայն միջոատը, որը, պարզվել է, կարիճ է, հասցրել է երեք անգամ խայթել իրեն:
«Ես վեր թռա, ինչից հետո կարիճն ընկավ նստատեղի վրա», - պատմել է Ադամը:
Նրա ընկերը՝ Բրենդոն Դոուսոնը, մտածել է, որ Ադամը կատակում է, բայց հետո տեսել է, ինչպես է կարիճը սողոսկում նստատեղի տակ: Այդ ժամանակ ընկերները կանչել են ուղեկցորդներին եւ սպանել կարիճին: Իսկ օդանավը հետ է ուղեւորվել: Եվ այդ քսան րոպեն Ադամի կյանքի ամենաերկար րոպեներն են դարձել, քանի որ նրա երակներով տարածվող թույնը սուր ցավեր, սրտխառնոց ու հալյուցինացիաներ է առաջացրել:
Վերադառնալով Բոգոտայի օդանավակայան, Ադամը հակաթույն է ստացել, իսկ աշխատակիցները զննել են ողջ օդանավը:
«Ես մինչեւ հիմա զգում եմ այդ թույնի ազդեցությունը, բայց ես ողջ եմ, բախտս բերել է», - նշել է Ադամը՝ հավելելով, որ ամբողջ երեք օր է անցկացրել ամազոնյան ջունգլիներում, եւ այնտեղ իր հետ ոչինչ չի պատահել, բայց օդանավ նստելուց անմիջապես հետո իրեն խայթել է թունավոր եւ շատ վտանգավոր կարիճը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր