• Latest news

Ինչու՞ են երիտասարդ տղամարդիկ գիրանում

19 ապրիլի, 2015  14:28

Ընդունված է կարծել, որ տղամարդիկ ավելի հեշտ են նիհարում իրենց հորմոնալ համակարգի շնորհիվ եւ ավելի հազվադեպ են գիրանում՝ կանանց համեմատ: Տեստոստերոն հորմոնը, օրինակ, օգնում է առողջ տղամարդու օրգանիզմին էներգիա ծախսել եւ զարգացնել մկանային համակարգը:

Այդ դեպքում ինչու՞ են որոշ երիտասարդ տղամարդիկ գիրանում, հատկապես որովայնի շրջանում

Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի խոսքով՝ տղամարդիկ հազվադեպ են շատ ուտում էմոցիաներից դրդված, այդ պատճառով հազվադեպ են գիրանում սթրեսի արդյունքում ի հայտ եկած շատակերության հետեւանքով: Տղամարդկանց մեծ որովայնը հիմնականում անառողջ ապրելակերպի արդյունք է:

Հայերի մեծամասնությունը, մասնագետի խոսքով, սխալ է սնվում, ինչը արտացոլվում է ոչ միայն արտաքին տեսքի եւ քաշի, այլ նաեւ առողջության վրա: Տղամարդկանցից շատերը, օրինակ, սիրում են տապակած սնունդ՝ չնայած նրան, որ այն շատ վնասակար է առողջության համար: Իսկ տապակած մսի, հացի ու ալկոհոլի համակցությունը ավելորդ քաշ ձեռք բերելու ամենակարճ ճանապարհն է: Բացի այդ՝հայերը նաեւ ֆասթ ֆուդ են նախընտրում, ծխեցրած մթերքներ եւ աղ: Այս ամենը միասին նպաստում է ավելորդ քաշի ի հայտ գալուն եւ վնասում է ուղեղին:

Միեւնույն ժամանակ տղամարդիկ անտեսում են մրգերն ու բանջարեղենը կամ սխալ օգտագործում դրանք՝ սննդի ընդունումից անմիջապես հետո: Մյուս խնդիրն էլ այն է, որ տղամարդիկ քիչ են ուտում՝ երկու-երեք անգամ բայց շատ մեծ չափաբաժիններով: Փոխարենը պետք է քիչ, բայց ավելի ինտենսիվ սնվել:

Այս ամենը, մասնագետի խոսքով, ստիպում է նույնիսկ երիտասարդ տղամարդկանց ավելորդ քաշ հավաքել՝ առողջության եւ պոտենցիայի հետ խնդիրների պատճառ դառնալով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել