• Latest news

4 պատճառ, թե ինչու չի կարելի պառկել քնելու աչքերում կոնտակտային ոսպնյակներով

9 ապրիլի, 2016  22:29

Շատ մարդիկ, որոնք կոնտակտային ոսպնյակներ են կրում, դրանք չեն հանում քնից առաջ, սակայն այդ սովորույթը ավելի քան վտանգավոր է եւ կարող է տեսողության կորստի հանգեցնել, զգուշացնում են մասնագետները: 

California Optometric Association-ից բժիշկ Մելիսա Բառնետը կոնտակտային ոսպնյակներով չքնելու 4 պատճառ է ներկայացրել:

1. Աչքերի հիպոքսիա

Ինչպես ցանկացած այլ օրգանի, աչքին եւս նորմալ գործունեության համար թթվածին է պետք: Եղջերաթաղանթը աչքերից եւ օդից թթվածին է վերցնում: Կոնտակտային ոսպնյակները նույնիսկ օրվա ընթացքում խանգարում են թթվածնի ներթափանցմանը եղջերաթաղանթ, իսկ եթե Դուք նաեւ քնեք ոսպնյակով, դա կարող է լուրջ հիպոքսիայի հանգեցնել` թթվածնի պակասի: Դա կարող է տեսողության հետ կապված մի շարք լուրջ խնդիրների հանգեցնել: 

2. Խոցեր եղջերաթաղանթի վրա 

Երկար ժամանակ կոնտակտային ոսպնյակ կրելու դեպքում աճում է եղջերաթաղանթի վրա բաց խոցերի առաջացման ռիսկը:  Եթե ոսպնյակները կանոնավոր կերպով չփոխվեն եւ չմաքրվեն ինչպես հարկն է,   կարող են աչքին հսկայական վնաս հասցնել:  Օրինակ` ոսպնյակը կարող է քերծել եղջերաթաղանթը, կարող է նույնիսկ դրա փոխպատվաստում անհրաժշտ լինել դոնորական եղջերաթաղանթի օգտագործմամբ:  

Ինչպես նշել է Ջեֆրի Վալլինը American Optometric Association’s Contact Lens and Cornea Section Patients-ից, կոնտակտային ոսպնյակներով քնող հիվանդների մոտ եղջերաթաղանթի վարակի ռիսկը մեծանում է  5 անգամ, իսկ այս վարակները կարող են տեսողությանը մշտական վնաս հասցնել: 

3. Մակաբույծներ

Մի քանի ամիս առանց կոնտակտային ոսպնյակները հանելու քնելը ծայրաստիճան վտանգավոր է: Թայվանից Լիան Կաոն  դրանում համոզվել է սեփական փորձով. նա կես տարի  քնել է, առանց կոնտակտային ոսպնյակներն աչքերից հանելու, ինչի հետեւանքով նրա աչքերի մեջ վտանգավոր միաբջիջ ամեոբա է ներթափանցել, որն աչքերի, մաշկի եւ կենտրոնական նյարդային համակարգի ծանր վարակման է հանգեցնում: Եղջերաթաղանթ ներթափանցելով` նենգ ամեոբան սկսել է ներսից ուտել նրա աչքը: 

4. Կուրություն

Կերատիտը եղջերաթաղանթի վարակ է, որը կապված է կոնտակտային ոսպնյակ կրելու հետ:  Կերատիտի զարգացման հանգեցնում են մակաբույծները, մանրէները, սնկերը եւ հերպեսի վիրուսները: Առանց բուժման այդ վիճակը կարող է տեսողության կորստի հանգեցնել եւ նույնիսկ կուրության: Այդ ամենից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս միշտ քնից առաջ հանել ոսպնյակները, ճիշտ հոգ տանել դրանց եւ պահել իդեալական մաքրության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել