• Latest news

Ավստրալացի գիտնականը հայերին խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում Մակդոնալդս չբացել (ֆոտո)

13 ապրիլի, 2016  20:45

Հայաստանում շատ չեն ճարպակալում ունեցող մարդիկ, ի տարբերություն ԱՄՆ-ի եւ եվրոպական շատ երկրների: Դրանում հավանաբար որոշակի դեր է խաղում այն փաստը, որ այստեղ այնքան էլ տարված չեն ֆասթ-ֆուդով, իսկ Մակդոնալդսներ ընդհանրապես չկան: Նման կարծիք է հայտնել բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Ջոն Ռոբին Ուորենը   (Ավստրալիա):

Նրա խոսքով, ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ Արեւմտյան Եվրոպայում շատ են ճարպակալում ունեցող մարդիկ, որովհետեւ այնտեղ բավականին տարածված է սխալ սննդակարգը եւ ժողովրդականություն է վայելում ֆասթ-ֆուդը: Իսկ Հայաստանում, ինչպես նշել է նա, դեռեւս Մակդոնալդս չկա, եւ դա լավ է:  

«Ես ձեզ խորհուրդ կտայի այստեղ երբեք Մակդոնալդս չբացել: Քանի դեռ ինքներդ եք պատրաստում սնունդը եւ նախապատվությունը տալիս եք տնական սննդին, դուք խնդիր չեք ունենա», - ասել է գիտնականը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանն իրեն շատ հյուրընկալ երկիր է թվացել` հաճելի, շփվող եւ սիրալիր մարդկանցով: 

Հիշեցնենք, որ Ջոն Ռոբին Ուորենը Երեւան է եկել Հայաստանում Նոբելյան օրերին մասնակցելու Նոբելյան այլ մրցանակակիրների` Ադա Յոնատի  (Իսրայել), Աարոն Չեխանովերի (Իսրայել), Դան Շեխտմանի (Իսրայել) եւ Էյ-Իթի Նեգիսիի (Ճապոնիա) հետ:

Հիշեցնենք նաեւ, որ առաջին անգամ «Նոբելյան օրեր» միջոցառման շրջանակում ընթացիկ տարվա ապրիլի 12-ից 16-ին Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը հյուրընկալում է Նոբելյան 5 մրցանակակրի, որոնք դասախոսություններով հանդես կգան կենսաքիմիայի, ֆիզիկայի եւ բժշկության, ինչպես նաեւ աշխարհում գիտության գլոբալ խնդիրների վերաբերյալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել