Արդեն սկսվել է հողագործության շրջանը և թունաքիմիկատներով թունավորումների խնդիրն արդիական է: Թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու և դրանք կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
- Թունաքիմիկատներ գնելիս հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա, չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է սպառողի համար անհասկանալի լեզվով:
- Թունաքիմիկատներով թունավորումները կանխարգելելու նպատակով`
- Լվացե՛ք և պահե՛ք թունաքիմիկատով աղտոտված հագուստը առօրյա հագուստից առանձին,
- Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
- Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
- Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
- Մի՛ պահեք թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,
- Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
- Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,
- Մի՛ իրականացրեք թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
- Պատրաստե՛ք թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
- Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ արտահագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
- Մի՛ փչեք հեղուկացրի (ներարկիչ սարքի) խցանված ծայրադրի մեջ,
- Օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
- Լվացե՛ք թունաքիմիկատով աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
- Օգտագործեք սարքին, արտադրական և այլ թերություններ չունեցող սարքավորումներ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում