• Latest news

Ուղեղի միկրոկաթվածից հետո անհրաժեշտ է ասպիրին խմել. բրիտանացի բժիշկներ

20 մայիսի, 2016  18:33

Ուղեղի միկրոկաթված տարած մարդկանց բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս սկսել ասպիրին ընդունել, որը էականորեն կնվազեցնի կիկնակի կամ ավելի ընդարձակ կաթվածների հավանականությունը: Օքսֆորդի համալսարանի գիտնականների խոսքով, բժիշկներն այժմ էլ հիվանդներին խորհուրդ են տալիս ասպիրին ընդունել միկրոկաթվածներից հետո, սակայն այդ դեղամիջոցի ընդունման դրական հետեւանքն ամենավաղ փուլում «շատ թերագնահատված է»:

Հոդվածում, որը հրապարակվել է բրիտանական բժշկական Lancet ամսագրում, Օքսֆորդից բժիշկները կոչ են արել թարմացնել գործող բժիշկներին տրվող հրահանգները  միկրոկաթվածների ընթացքում ապիրինի օգտագործման վերաբերյալ: Անգլիայի Առողջապահության ազգային համակարգը (NHS) արդեն հայտնել է, որ մանրամասնորեն կուսումնասիրի հետաքննության արդյունքները: 

Միկրոկաթվածները (որոնք հայտնի են նաեւ որպես անցումային իշեմիկ գրոհներ  (ԱԻԳ)), տեղի են ունենում գլխուղեղի արյան շրջանառության խախտման հետեւանքով եւ կարող են հանգեցնել վերջույթների ընդարմացման, խոսքի կամ տեսողության խանգարման:  Այդ բոլոր ախտանիշները, որպես կանոն, անհետանում են մի քանի օրվա ընթացքում: Սակայն միկրոկաթվածից հետո առաջին օրերին պահպանվում է ընդարձակ կաթվածի բարձր ռիսկը, որն ավելի շուրջ եւ երկարաժամկետ հետեւանքներ է ունենում: 

Այն մասին, որ ասպիրինը կարող է էականորեն նվազեցնել կրկնական կաթվածների ռիսկը, հայտնի էր եւ նախկինում, չէ որ ասպիրինը ջրիկացնում է արյունը եւ նվազեցնում թրոմբների առաջացման ռիսկը: Սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ ասպիրինն ամենից շատ օգուտ է բերում միկրոկաթվածից հետո առաջին կրիտիկական օրերին: 

Օքսֆորդից գիտնականների գնահատականներով ասպիրինի ընդունումը վաղ փուլում կարող է հինգ անգամ նվազեցնել ընդարձակ կաթվածի ռիսկը. ամեն   20 մարդուց մեկից մինչեւ ամեն 100 մարդուց մեկը: Դա է ցույց տվել 15 կլինիկական հետազոտության ուսումնասիրությունը, որոնց հազարավոր մարդ է մասնակցել: Նրանք բոլորն ասպիրինն ընդունել են ինչպես անմիջապես կաթվածից հետո, այնպես էլ ավելի երկարաժամկետ հեռանկարում, կրկնակի հարվածների կանխարգելման համար:  

Մենք ուզում ենք, որ մարդիկ, եթե նրանց մոտ կասկածներ ի հայտ գան, որ միկրոկաթված են ունեցել կամ ԱԻԳ, անմիջապես ասպիրին ընդունեն եւ դիմեն բժշկի», - ասել է հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Փիթեր Ռոտուելլը: 

Այժմ գիտնականները բոլոր բժշկական ծառայություններին, ներառյալ շտապօգնության աշխատողներին եւ հեռախոսային օպերատորներին  կոչ են անում հնարավորինս արագ ասպիրին ընդունել կաթվածի առաջին կասկածների դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է