• Latest news

Մելանոմայի կանխարգելում. Ինչպես պաշտպանվել վտանգավոր հիվանդությունից

21 մայիսի, 2016  21:35

Մելանոման մածկի քաղցկեղի շատ վտանգավոր տարատեսակ է, որը նկատելը թվում է` ավելի հեշտ է, քան քաղցկեղի շատ այլ տեսակներ: Սակայն  մելանոման շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմով, այդ պատճառով դրա ուշ կանխարգելումը կարող է անշրջելի հետեւանքների հանգեցնել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ուռուցքաբան եւ քիմիաթերապեւտ Արմեն Ավագյանը նշել է, որ մելանոմայի զարգացման ռիսկի հիմնական գործոններից մեկը արեւայրուքն է: Հենց այդ պատճառով շատ բժիշկներ մարդկանց խորհուրդ են տալիս արեւի լոգանք չընդունել, հատկապես` ցերեկը, երբ արեւը շատ վառ է լուսավորում եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ մաշկում  վտանգավոր գործընթացներ կսկսվեն:   

• Եթե Դուք այնուամենայնիվ շատ եք ուզում արեւի լոգանք ընդունել, ցանկալի է դա անել առավոտյան կամ երեկոյան, երբ արեւն ավելի թույլ է: Ցանկալի է նաեւ այդ ընթացքում արեւապաշտպան քսուք օգտագործել: 

• Եթե Դուք ստիպված եք ցերեկը փողոց դուրս գալ, ջանացեք այնպիսի հագուստ կրել, որը կփակի Ձեր ձեռքերը եւ ոտքերը: 

• Լավ միտք է` լայնեզր գլխարկ կրել, որը Ձեր դեմքը, կուրծքը, պարանոցը եւ ուսերը  կպաշտպանի արեւից: 

Սովորաբար մելանոման սկսում է զարգանալ խալերում, այդ պատճառով խալերի ցանկացած փոփոխությունը պետք է Ձեզ ստիպի զգուշանալ. խալի գույնի, ձեւերի, ուրվագծի, խտության փոփոխություններն այն ախտանիշներն են, որոնց ի հայտ գալու դեպքում ցանկալի է մաշկաբանին կամ օնկոդերմատոլոգին դիմել: Իհարկե, այս բոլոր փոփոխությունները բոլորովին էլ մելանոմա չեն նշանակում, սակայն ամեն դեպքում արժե փոփոխված խալը ցույց տալ բժշկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է