• Latest news

Հայաստանում խորը անհաս երեխաների 50 տոկոսը ողջ է մնում. Ասոցիացիայի ղեկավար

4 հուլիսի, 2016  19:11

Հայաստանում խորը անհաս ծնված երեխաների մոտ 50-52 տոկոսը ողջ է մնում: Այդ  մասին լրագրողներին պատմել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը:  

Նրա խոսքով, անհասությունը եւ բնածին արատներն այսօր նեոնատոլոգիայի լրջագույն խնդիրներից են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Անհաս երեխաները հաճախ բախվում են մի շարք հիվանդությունների (օրինակ` անհասների ռետինոպաթիայի) եւ նեոնատոլոգների խնդիրն է ժամանակին ախտորոշել դրանք եւ բուժել կամ էլ կանխել դրանց հետագա խորացումը: 

Անցյալում այդ խնդիրներն այնքան էլ այժմեական չէին, որովհետեւ անհաս երեխաների մեծամասնությունն ուղղակի մահանում էր, իսկ այսօր բժշկությունն ի վիճակի է պահպանել նույնիսկ այն երեխաների կյանքը, որոնք հղիության 22-րդ ամսում են ծնվել եւ 900գ կամ պակաս քաշ ունեն:  

Կոնկրետ Հայաստանում, մասնագետի խոսքով, ժամանակից քիչ առաջ ծնված երեխաների 96 տոկոսը ողջ է մնում: Ինչ վերաբերում է խորը անհաս երեխաներին, ողջ է մնում 50-52%:

Հիշեցնենք, որ անհաս երեխաների շրջանում ամենատարածված հիվանդություններից մեկը անհասների ռետինոպաթիան է` աչքերի ծանր հիվանդությունը, որը կարող է տեսողության կորստի հանգեցնել: Ժամանակին ծնված երեխաները որպես կանոն նման խնդիր չեն ունենում: 

Հիշեցնենք նաեւ, որ որոշ գիտնականներ պնդում են, թե անհաս երեխաներին սպասում է հասուն կյանքում ցածր աշխատավարձ, ինչպես նաեւ ավելի թույլ առողջություն: Կանադայում Մակմաստերի համալսարանի մասնագետների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ չափահաս դառնալով, անհաս երեխաներն ավելի քիչ են սեքսով զբաղվում եւ ավելի քիչ երեխա են ունենում, ավելի հաճախ են բախվում գործազրկության խնդրին եւ խրոնիկական հիվանդություններ են ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է