• Latest news

Գլխի բեկորային վիրավորում ստացած Հայկն արդեն առանց ձեռնափայտի է քայլում

8 հուլիսի, 2016  10:46

18-ամյա Հայկ Թորոսյանը, որը Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի ժամանակ գլխի բեկորային վիրավորում էր ստացել, արդեն կարող է ինքնուրույն քայլել՝ առանց ձեռնափայտի: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցին պատմել են Հայկի ազգականները:

Հիշեցնենք, որ Հայկը վիրավորվել էր ապրիլի 2-ին Մատաղիսում՝ պայթած լիցքի բեկորը մտել էր նրա գլխի մեջ ճակատի մասից ու վնասել ուղեղը: Օգնության հասած բժիշկները կանգնացրել են արյունահոսությունը ու վիրավորին տեղի հոսպիտալ տեղափոխել, այնտեղից էլ՝ Երեւան, որտեղ վիրաբույժները նրա գլխից հանել են բեկորը ու կարել վերքը: Ուղեղի վնասվածքի պատճառով նա կորցրել է ձախ ձեռքի ու ոտքի զգայունությունը: Երբ նոր էր եկել Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն, որտեղ նա գտնվում է մինչեւ հիմա, նա գրեթե չէր կարողանում շարժել ո՛չ ոտքը, ո՛չ ձեռքը:

Իսկ այսօր Հայկը արդեն միանգամայն վստահ քայլում է՝ նույնիսկ առանց ձեռնափայտի: Ճիշտ է ձախ ձեռքի շարժունակությունը դեռ չի վերականգնվել՝ դրա համար մասնագետի խոսքով, ավելի շատ ժամանակ կպահանջվի, բայց թե հատկապես ինչքան՝ անհայտ է: Առայժմ Հայկը կարողանում է շարժել միայն ձախ ուսը, բայց ինչպես նրա ազգականներն են ասում՝ դաստակն ու մատները դեռ անշարժ են:

Վերականգնողական կենտրոնի մասնագետների խոսքով, Հայկի մոտ առաջխաղացում կա՝ համենայն դեպս նա ավելի շուտ է սկսել քայլել ու ձախ ուսը շարժել, քան իրենք էին կարծում, դրա համար էլ նրանց լավատեսաբար են տրամադրված ու վստահ են, որ Հայկը կապաքինվի:

Վերականգնողական կենտրոնից դուրս գրվելուց հետո Հայկը հույս ունի մեկնել Լեռնային Ղարաբաղ ու հանդիպել տղաների հետ, որոնց հետ մտերմացել է ծառայության ընթացքում ու հիվանդանոցում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել