• Latest news

Սրտի պսակաձեւ զարկերակների ստենտավորում «Աստղիկ» ԲԿ-ում

7 սեպտեմբերի, 2016  23:48

«Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնարի ղեկավար Միքայել Ադամյանը պսակաձեւ զարկերակների հերթական ստենտավորումն է կատարել: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բժիշկը պատմեց, որ կորոնոգրաֆիան հիվանդի մոտ սիրտը սնուցող անոթների նեղացում է ցույց տվել, մի հատվածում՝ մինչեւ 70%-ի չափով, եւ որոշվել է երեք ստենտ տեղադրել:

Վիրահատության ընթացքում Միքայել Ադամյանը պատմեց եւ ցույց տվեց, որ ստենտով տուփը բացվում է հենց հիվանդի աչքի առջեւ, եւ որ վիրահատության ժամանակ օգտագործվող օժանդակ բոլոր նյութերը մեկանգամյա օգտագործման են:

Բժիշկը պարզաբանեց, որ ստենտավորման արժեքի նվազումից հետո հիվանդին այդ գործողությունը 1 մլն 950 հազար դրամ է արժեցել, մինչդեռ նախկինում դեղորայքային երեք ստենտի տեղադրման համար հարկավոր էր վճարել 3 մլն 450 հազար դրամ:

Միքայել Ադամյանը վստահեցրեց, որ վիրահատության արժեքի նվազումը որեւէ կերպ չի ազդել բուժծառայության եւ օգտագործվող նյութերի որակի վրա: Ըստ նրա՝ վիրահատության արժեքը նվազել է բացառապես մատակարարվող ստենտի եւ այլ նյութերի գնի եւ «Աստղիկ» ԲԿ-ի շահույթի նվազման հաշվին:

Հիշեցնենք, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը հայտարարել էր սեպտեմբերի մեկից ստանտավորման գների նվազեցման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել