• Latest news

4–ամյա աղջիկը բուժվել է մետաստազներով նեյրոբլասթոմայից

9 սեպտեմբերի, 2016  16:57

4 տարեկան Տաիսիան Կիրով քաղաքից (Ռուսաստան) բուժվել է` հաղթելով չորրորդ փուլում գտնվող նեյրոբլասթոմային, որը ողնուղեղում մետաստազներ ուներ:   Դա ծայրաստիճան հազվագյուտ դեպք է, որովհետեւ 4-րդ փուլի քաղցկեղով հիվանդների միայն 5-10 տոկոսն է ողջ մնում:

Աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր, երբ նրա մոտ այդ հիվանդությունն ախտորոշեցին, իսկ ինքը` ուռուցքը, ռուսաստանյան բժիշկների խոսքով, անվիրահատելի էր: Ամբողջ երեք տարի տեւեց դրա բուժումը, եւ այդ ամբողջ ընթացքում բժիշկները ոչ մի երաշխիք չէին տալիս: 

«Ես լավ հիշում եմ մեր բժշկի ֆրազը. «Եթե սկսել ենք բուժել, ուրեմն մինչեւ վերջ: Բայց թե այդ վերջն ինչպիսին կլինի, ոչ ոք մեզ չէր կարող ասել», - ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել է աղջկա մայրը` Նատալիան: 

Ծնողները որոշել են փորձել բուժման բոլոր միջոցները եւ մեկնել են Մյունխեն, որտեղ երեխայի ողնուղեղի փոխպատվաստում են կատարել, իսկ հետո` վերականգնողական բուժում:  Արդյունքում ուռուցքը փոքրացել է ավելի քան  90 տոկոսով եւ հիվանդությունը նահանջել է: Այժմ Տայան ապրում է սովորական երեխայի կյանքով եւ ամիսը մեկ հետազոտություններ է անցնում: 

Նման ելքը հնարավոր է դարձել Մոսկվայից անհայտ տղամարդու օգնության շնորհիվ. նա վճարել է Գերմանիայում բուժումը: Տայայի ընտանիքն իրենց փրկչի մասին ոչինչ չգիտե, բացի այն, որ նա ինքը ինչ-որ ժամանակ քաղցկեղի պատճառով երեխա է կորցրել: Մինչեւ հովանավոր գտնելը ծնողները Ռուսֆոնդին եւ բարեգործական այլ կազմակերպությունների  էին դիմել: Բայց ոչ մի տեղ նրանց չէին օգնել մեծ մասամբ մեծ հերթի եւ բուժման համար անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով: 

Այս աղջկա հիվանդության պատմության վկաները նրա ապաքինումը հրաշք են համարում, սակայն բժիշկները դրան այլ` ավելի գիտական բացատրություն են գտել: Ուռուցքային իմունոլոգ Դանիիլ Շչեպելյաեւը կարծում է, որ դեպքերի 95 տոկոսում հրաշքով ապաքինումը ընդամենը սխալ ախտորոշման հետեւանքն է  (այսինքն իրականում հիվանդությունն այնքան էլ վտանգավոր չէր):

Իսկ վիրաբույժ ուռուցքաբան Կոնստանտին Տիտովը պնդում է, որ հրաշքը ժամանակակից բժշկության մակարդակն է. «Չորրորդ փուլում գտնվող քաղցկեղի բուժում տեղի է ունենում դեպքերի 5-10 տոկոսում: Այստեղ հարցը հրաշքները չեն: Ուղղակի  բժշկությունը շատ է առաջ գնացել: Շատ արդյունավետ դեղամիջոցներ են հայտնվել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել