• Latest news

Պետք է արդյոք հեռացնել իմաստնության ատամները

23 սեպտեմբերի, 2016  22:42

Իմաստնության ատամների հեռացումը բավականին տարածված պրակտիկա է, սակայն ապացույց չկա, թե այդ պրոցեդուրան, առանց ցուցումների իրականացնելու դեպքում, օգուտ է տալիս:  Նեյմեգենի համալսարանի Սուրբ Ռադբոդ Ուտրեխտցու անվան բժշկական կենտրոնում (Radboud University Medical Center) իրականացված` գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ այդ թեմայով հետազոտություններ գրեթե չեն կատարվել: 

Երրորդ սեղանատամները, որոնք նաեւ իմաստնության ատամ են կոչում, սովորաբար հայտնվում են 17-ից 26 տարեկանում: Քանի որ այդ ատամներն աճում են սահմանափակ տարածքում,  հաճախ կարող են հենվել երկրորդ սեղանատամներին, ինչն իր հերթին կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման` ատամների արմատների վնասումից մինչեւ պարոդոնտիտ:   Սակայն գիտնականները հետազոտության առաջատար հեղինակ Հոսեյն Գեմինիայի    (Hossein Ghaeminia) ղեկավարությամբ մատնանշում են, որ դրանց հեռացման դրական հետեւանքը մեծապես կասկածելի է, պրոցեդուրան ավելի շատ վնաս կարող է տալ, քան օգուտ: 

Գիտնականները գրականություն են ուսումնասիրել` փնտրելով այնպիսի հետազոտություններ, որոնք համեմատեին երրորդ սեղանատամների հեռացման կամ պահպանման երկարատեւ արդյունքները: Գիտաշխատողներին հաջողվել է ընդամենը երկու աշխատանք հայտնաբերել: 

Հոսեյն Գեմինիան նշել է, որ ատամների հեռացման դեպքում կարող են ամենաանկանխատեսելի իրավիճակներ առաջանալ` վարակ, խորշիկի վնասում, նյարդերի ժամանակավոր վնասվածք, որը հանգեցնում է շուրթերի եւ այտերի զգայունության նվազման: Մի կողմից, հայտնել է նա,  վաղ հասակում ատամների հեռացումից հրաժարումը կարող է հանգեցնել նրան, որ որոշ ժամանակ անց  ստիպված լինեն երրորդ սեղանատամները հեռացնել արդեն ըստ ցուցման: Մյուս կողմից, այդ ցուցումները կարող են նաեւ առաջ չգալ, իսկ ավելորդ հեռացումը կարող է հանգեցնել բարդություների եւ լրացուցիչ ծախսերի:  Այսպիսով` ամփոփել է գիտնականը, ատամների հեռացման մեջ ծայրաստիճան կարեւոր է անհատական մոտեցումը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել