• Latest news

Ապրիլին վիրավորում ստացած Վալերիին պլանային վիրահատություն են արել

6 հոկտեմբերի, 2016  20:34

Վալերի Մեհրաբյանին, որը բազմաթիվ ծանր վիրավորումներ էր ստացել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, պլանային վիրահատություն են արել։ Վալերիի բուժող բժիշկ, «Էրեբունի» ԲԿ վիրաբույժ Արմեն Սահակյանը պատմել է, որ վիրահատության ընթացքում հեռացրել են որովայնի կպումներն ու վերականգնել աղիների ամբողջականությունը՝ մինչ այդ տեղադրված ստոմայի վերացումով, որպեսզի հիվանդի աղիները կարողանան նորմալ գործել։

Հիմա, բժշկի գնահատականով, Վալերիի վիճակը բավարար է, ու նա դեռ վերականգնվում է վիրահատությունից հետո։ Մի քանի օր հետո նա կկարողանա տուն վերադառնալ։

Ապագայում Վալերիին ամենայն հավանականությամբ թմբկաթաղանթի վիրահատություն կանեն, քանի որ պայթյունի հետեւանքով նրա լսողությունը զգալիորեն վնասվել է։

Հիշեցնենք, որ 1-ին գումարտակի շտաբի պետ 28-ամյա Վալերի Մեհրաբյանը վիրավորվել էր ապրիլի 4-ին, Մարտակերտի հոսպիտալում նրան վիրահատել էին եւ կարել էին լյարդը, որը վնասվել էր պայթած արկից, ինչից հետո նրան Ստեփանակերտ էին տեղափոխել, եւ ճանապարհին նրա սիրտը կանգ էր առել: Թե որքան երկար այն չի բաբախել, դժվար է ասել. հարազատների խոսքով, ամբողջ 12 րոպե: Սակայն բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան եւ ծանր վիճակում հասցնել Ստեփանակերտ, իսկ հետագայում` տեղափոխել Երեւան:

Վալերին երկար ժամանակ կոմայում էր, նրա գլխում հսկայական հեմատոմա կար, որը վիրահատել են «Էրեբունիի» նյարդավիրաբույժները, իսկ վնասվածքաբաններն այդ ընթացքում օստեոսինթեզ էին արել` ձեռքի ջարդված ոսկրերի ամրացում: Վալերիի մոտ բեկորային վնասվածքի հետեւանքով խափանվել էր նաեւ հաստ աղիքի պատի սնուցումը, եւ բժիշկները եւս մի վիրահատություն էին կատարել եւ ստոմա տեղադրել, որն էլ հենց հեռացվել է վերջին վիրահատության ժամանակ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է