• Latest news

Նոր սարքը կօգնի տեսնել, թե ինչպես է աշխատում մեր ուղեղը

16 հոկտեմբերի, 2016  16:42

Ցանկացած նյարդակենսաբան երազում է հետեւել, թե ինչպես են միլիոնավոր նեյրոնները փոխգործակցում միմյանց հետ: Helmholtz Zentrum München-ի եւ Technical University of Munich-ի գիտնականների առաջարկած նոր մեթոդն առաջին անգամ հնարավորություն է տալիս այդ երազանքը կյանքի կոչել: Մասնագետները կարողացել են իրական ժամանակով եւ երեք չափումներում տեսնել, թե ինչպես են ակտիվանում ձկան ուղեղի նեյրոնային շղթաները:

Հասկանալու համար, թե ինչպես են գործում ուղեղի ֆունկցիաները, բավական չէ ուսումնասիրել առանձին նեյրոնների աշխատանքը: Պետք է ուսումնասիրել այդ բջիջների հսկայական խմբերի փոխգործակցությունը, թե ինչպես են նրանք խմբերի ներսում եւ դրանից դուրս ազդակներ փոխանցում: Սովորաբար դրա համար օգտագործվում է օպտիկական մանրադիտակ, սակայն այդ մեթոդը մինուս ունի. թափանցման խորությունը սահմանափակ է:

Պրոֆեսոր Դանիել Ռազանսկու գլխավորությամբ գիտնականների խումբն առաջարկել է նոր ոչ ինվազիվ միջոց մինչեւ 1 սմ խորությամբ կենդանի հյուսվածքների ուսումնասիրության համար, որի հիմքում  օպտոակուստիկան է, որը, ինչպես բացատրում են հեղինակները, կարող է զգայուն լինել կալցիումի իոնների կոնցենտրացիայի փոփոխությունների նկատմամբ՝ պայմանավորված նեյրոնների ակտիվությամբ: Գիտնականները ստեղծել են արագ ազդող սարք ֆունկցիոնալ օպտոակուստիկ տոմոգրաֆիաիյ համար, որը կարող է գրանցել միաժամանակ հսկայական քանակությամբ նեյրոններից եկող ազդակները:

Ձկան ուղեղի հետ փորձի ժամանակ գիտնականները նոր սարքի միջոցով իրոք կարողացել են առաջին անգամ իրական ժամանակում տեսնել, թե ինչպես են աշխատում նեյրոնները: Բացի այդ, նոր տեխնիկան թույլ է տալիս հետեւել կենդաի էակների նեյրոնային ակտիվությանը բնական ընթացքի ժամանակ:

Օպտիկական մանրադիտակը թույլ է տալիս նկարել ուղեղի խորանարդ միլիմետրը: Այս մեթոդը գիտնականներին թույլ է տալիս նրանց իսկ խոսքով վերլուծել մինչեւ 1000 խ/մմ ծավալով հատվածը յուրաքանչյուր 10 միլիվայրկյանը մեկ:

Նեյրոնների ակտիվությունն ուսումնասիրելու հնարավորությունը շատ կարեւոր է հասկանալու համար, թե ինչպես է աշխատում ուղեղը առողջ եւ հիվանդ վիճակում: Դանիել Ռազանսկին իր եւ իր գործընկերոջ տեխնիկան համեմատել է սոցիալական ցանցերի հետ: Եթե նախկինում ինչ-որ մեկը, այս դեպքում նյարդային բջիջը, կարող էր տեղեկությունը հարեւանին հայտնել միայն անձամբ, ապա հիմա տեղեկությունը տարածվում է անտառային հրդեհի արագությամբ:

Նոր սարքը թույլ կտա հասկանալ, թե ինչպես է աշխատում մարդկային ուղեղը, ավելի լավ հասկանալ դրա պաթոֆիզիոլոգիան, իսկ հետագայում եւ բուժման նոր մեթոդներ մշակել նյարդաբանական եւ հոգեբանական խանգարումների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել