• Latest news

Ուղեղի համար օգտակար 6 համեղ մթերք

3 դեկտեմբերի, 2016  14:48

Ֆիզիկական կանոնավոր ծանրաբեռնվածությունը եւ ճիշտ սնվելը կարող են օգնել տարիքին զուգահեռ պահպանել հիշողությունը եւ մտավոր ֆունկցիաները: Առողջ սնունդի ոլորտի փորձագետ Կասանդրա Բարնսը (Մեծ Բրիտանիա) նշում է 6 մթերքի մասին, որոնք մեր ուղեղի համար միանգամայն օգտակար են:

Յուղոտ ձուկ

Յուղոտ ձուկը (օրինակ՝ սաղմոնը) Օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք հայտնի են որպես DHA: Այն մեծ քանակով պարունակվում է նաեւ ուղեղի գորշ նյութում: Գիտնականների կարծիքով՝ DHA-ի բավարար ծավալը նպաստում է հիշողության պահպանմանը, սովորելու գործընթացին եւ IQ-ի մակարդակի բարձրացմանը:

Հապալաս

Մեծաթիվ հետազոտություններով հաստատվել է, որ հապալասի օգտագործումը մեր ուղեղի համար օգտակար է հատկապես տարեց տարիքում: Հապալասի մեջ պոլիֆենոլներ են պարունակվում, որոնք ուղեղը պաշտպանում են օքսիդացնող սթրեսից եւ բորբոքումներից:

Սեւ շոկոլադ

Սեւ շոկոլադը ուղեղի համար հրաշալի մթերք է: Կակաոյի հում հատիկները հագեցած են ֆլավոնոլներով, որոնք հզոր հակաօքսիդանտ են եւ կարող են ուղեղը պաշտպանել նյարդադեգեներատիվ հիվանդություններից: Սակայն հարկ է նշել, որ խոսքը հենց կակաոյի մեծ պարունակությամբ սեւ շոկոլադի մասին է:

Դդմի կորիզներ

Դդմի կորիզները ցինկի աղբյուր են, որը չափազանց կարեւոր է ուղեղի մտավոր գործունեության համար՝ մտածելու, սովորելու եւ հիշողությունը ամրացնելու: Այս կորիզներում նաեւ մեծ քանակով մագնիում կա, որը նյարդային ազդակներին օգնում է ճանապարհորդել օրգանիզմում, այդ թվում՝ նաեւ այն ազդակներին, որոնք ուղեղից են ստացվում եւ ուղեղ են գնում: Կորիզներում մեծ է նաեւ ճարպաթթուների եւ սպիտակուցների պարունակությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ դրանք նաեւ բավական շատ կալորիաներ են պարունակում:

Ձու

Ձվի դեղնուցում շատ խոլին կա, որն անհրաժեշտ է նյարդերի միելինային թաղանթի նորմալ գործունեության համար: Ձվերը նաեւ В վիտամինի եւ երկաթի աղբյուր են, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի եւ մտավոր ֆունկցիաների համար:

Ծովային ջրիմուռներ

Ճապոնական խոհանոցի առանցքային բաղադրամասը ծովային ջրիմուռներն են, որոնք գերօգտակար հանքանյութեր են պարունակում, այդ թվում՝ յոդ: Ինչպես մագնիումը՝ յոդը կարեւոր դերակատարում ունի նյարդային համակարգի եւ ուղեղի առողջության համար, ինչպես ցինկը՝ այն պահպանում է մտավոր ֆունկցիաները: Դրանից զատ, յոդն անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի նորմալ գործունեության համար: Բավական դժվար է սննդամթերքից անհրաժեշտ քանակով յոդ ստանալ, բայց եթե սննդակարգի մեջ ներառվեն ծովային ջրիմուռները, տարբերությունն անմիջապես նկատելի կլինի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել