• Latest news

Սրտային հիվանդությունների կանխարգելում. ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ

12 դեկտեմբերի, 2016  20:05

Կրծքի քաղցկեղի վաղ ախտորոշման համար 45 տարեկանից մեծ կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար մամոգրաֆիական հետազոտություն անցնել, նույնիսկ եթե նրանց ոչինչ չի անհանգստացնում, իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում PSA անալիզ հանձնել, որը կօգնի ժամանակին հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Իսկ ինչպիսի՞ հետազոտություններ են անհրաժեշտ սիրտ-անոթային հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու համար: NEWS.am Medicine-ն այս հարցի շուրջ զրուցեց սրտաբան Մարինա Օրդյանի հետ:

Անհանգստացնեղ ոչ մի ախտանշաններ չունեցող երիտասարդներին խորհուրդ է տրվում մտածել միայն սրտային հիվանդությունների կանխարգելման մասին՝ առողջ կենսակերպ վարել, չծխել, ալկոհոլը չչարաշահել, շատ շարժվել եւ ավելորդ քաշ չհավաքել: Հատկապես այսպիսի կենսակերպը նրանց կօգնի ապագայում խուսափել սրտի հետ կապված մեծ թվով խնդիրներից:

35-ից մինչեւ 65 տարեկան մարդկանց խորհուրդ է տրվում սրտի հետ կապված խնդիրները (կամ այդպիսի խնդիրների առաջացման հավանականությունը) ժամանակին հայտնաբերելու համար տարեկան մեկ անգամ խորհրդակցել թերապեւտի հետ, արյան ընդհանուր անալիզ հանձնել, ինչպես նաեւ պարզել արյան մեջ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակը: Չի խանգարի նաեւ տարեկան մեկ անգամ ԷԿԳ անել եւ չափել զարկերակային ճնշումը (վերջինը կարելի է նաեւ ավելի հաճախ անել): Եթե այս հետազոտությունների ընթացքում թերապեւտն ինչ-որ խախտումներ հայտնաբերի, նա հիվանդին արդեն նեղ մասնագետի մոտ կուղարկի:

Ոմանք կարծում են, որ կանխարգելիչ հետազոտությունները շատ թանկ են, եւ եթե ոչ մի բան չի անհանգստացնում, հազիվ թե արժե փող ծախսել: Սակայն մասնագետն ընդգծեց, որ այս բոլոր հետազոտությունները կարելի անվճար կատարել բնակության վայրի պոլիկլինիկայում:

Բնական է, որ 35 տարեկանից հետո մարդկանց համար անչափ կարեւոր է նաեւ առողջ կենսակերպին հետեւելը եւ առողջության համար վնասակար սովորություններից հեռու մնալը, հատկապես եթե նրանց ընտանիքում արդեն եղել են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքեր:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել