• Latest news

Բրիտանուհին Wi-Fi-ից ալերգիայի պատճառով տանից դուրս չի գալիս

24 դեկտեմբերի, 2016  23:55

Բրիտանուհի Քիմ Դե Ատտան հազվագյուտ հիվանդություն ունի. նա անլար համացանցից եւ բջջային կապի ցանցից ալերգիա ունի: Երբ կինը հայտնվում է 3G-ի գոտում, ուժեղ գլխացավեր է ունենում: Դե Ատտան նախընտրում է դուրս չգալ տնից, որը հատուկ ցանցով է պատել:

Ըստ Metro-ի՝ էլեկտրամագնիսական ալիքներից ալերգիայով տառապող նախկին բուժքույրը ստիպված է լինում տնից դուրս գալ հատուկ սաղավարտով: Հիվանդության պատճառով նա երկու անգամ փոխել է բնակության վայրը՝ հեռանալով խուլ վայրեր, որտեղ բջջային ցանց չկա:

«Մարդկանց մեծ մասը մտածում է, որ ես խելագարվել եմ: Նրանք չեն կարողանում պատկերացնել, թե որքան եմ տանջվում: Ես վաղուց չեմ տեսել մտերիմներիս: Ես հյուրեր եմ ունենում տարին երկու անգամ, կես օրով: Դա կոտրում է սիրտս»,- հայտարարել է Դե Ատտան:

Քիմն էլեկտրամագնիսական ալիքներից ալերգիա ունի 16 տարեկանից: Նա Լոնդոնում է բնակվել եւ հեռուստացույցի մոտ գտնվելիս մշտապես վատ է զգացել:

Բրիտանուհին միակը չէ, ով նման խնդիրներ ունի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թվականին ամերիկացի աշակերտուհին ինքնասպան է եղել՝ չկարողանալով պայքարել Wi-Fi-ի ճառագայթման հետեւանքով առաջացած խնդիրների դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել