• Latest news

Երեւանում նոր տարում առաջին երեխան ծնվել է ժամը 00:05-ին

2 հունվարի, 2017  15:40

2017 թվականին Երեւանում առաջին երեխան ծնվել է հունվարի 1-ին, ժամը 00:05-ին՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: ԲԿ-ից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ լույս աշխարհ է եկել առողջ աղջիկ, որի մայրը բժիշկների եւ բուժքույրերի հետ Ամանորը դիմավորել է ծննդատանը: Նոր տարվա առաջին օրը Երեւանում ծնվել են նաեւ երեք զույգ երկվորյակներ: NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին Երեւանում ընդհանուր առմամբ 75 երեխա է ծնվել:

Հունվարի 1-ին ամենամեծ թվով երեխաներ են ծնվել «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատանը՝ 22: Դեկտեմբերի 31-ին այս ծննդատանը ծնվել է 6 երեխա:

«Շենգավիթ» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ին մեկ երեխա է ծնվել, իսկ հունվարի 1-ին՝ 8 երեխա, այդ թվում՝ երկվորյակ տղաներ:

«Աստղիկ» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ին լույս աշխարհ է եկել 1 երեխա, հունվարի 1-ին՝ 4:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը դեկտեմբերի 31-ին 1 երեխա է ծնվել, հունվարի 1-ին՝ 9:

«Բեգլարյան կենտրոն» ծննդատանը (Համալսարանական առաջին հիվանդանոց) դեկտեմբերի 31-ին 3 երեխա է ծնվել՝ 2 աղջիկ եւ մեկ տղա: Հունվարի 1-ին այս ծննդատանը ծնվել է 4 երեխա՝ ներառյալ աղջիկ երկվորյակներ:

Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին 10 երեխա է ծնվել՝ 4 աղջիկ եւ 6 տղա, որոնց թվում նույնպես մեկ զույգ երկվորյակ կա:

Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում դեկտեմբերի 31-ին 3 երեխա է ծնվել, հունվարի 1-ին՝ 2:

«Գրիգոր Նարեկացի» եւ «Սլավմեդ» ԲԿ-ներում հունվարի 1-ին լույս աշխարհ են եկել մեկական երեխաներ, իսկ դեկտեմբերի վերջին օրը ծնունդ չի եղել:

Նշենք, որ NEWS.am Medicine-ի խմբագրությանը չհաջողվեց կապ հաստատել Երեւանի մյուս ծննդատների հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել