Մեծ Բրիտանիայից բժիշկները 50-ն անց մարդկանց համար խորհուրդների ցանկ են կազմել՝ առողջ քուն ապահովելու համար:
Ըստ The Telegraph-ի՝ մասնագետները խորհուրդ են տալիս անկողին մտնել գուլպաներով՝ ոտքերը տաք պահելու համար, ինչպես նաեւ ընտանի կենդանիներին դուրս քշել ննջասենյակից, որպեսզի չանհանգստացնեն մարդկանց: Բացի այդ, խորհուրդ է տրվում քնելուց երեք ժամ առաջ ոչինչ չուտել եւ չխմել, այդ թվում՝ ալկոհոլ, ինչպես նաեւ խուսափել գաջեթների օգտագործումից:
Ինչ վերաբերում է լուսավորությանը. բժիշկները ենթադրում են, որ ննջարանի սպիտակ եւ կապույտ լուսավորումն ավելի լավ է փոխարինել կարմիրով: Առաջարկվում է նաեւ պառկելուց առաջ տաք լոգանք ընդունել:
Գիտնականները խորհուրդ են տալիս 7-8 ժամ քնել:
Փորձագետների կարծիքով՝ լավ քնին նպաստում են մարմնի նորմալ զանգվածը, ֆիզիկական ակտիվությունը եւ ծխելուց հրաժարվելը: Եթե անմիջապես չի հաջողվում քնել, մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակավորապես դուրս գալ ննջասենյակից, որպեսզի այն չասոցացվի անքնության հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր