• Latest news

Ապրիլին ոտքը կորցրած Նորայրը մեկ ամսից մշտական պրոթեզ կստանա

12 հունվարի, 2017  22:26

20-ամյա Նորայր Զախարյանը, որը ոտքը կորցրել է ապրիլյան պատերազմի ժամանակ, շուտով մշտական պրոթեզ կստանա:

Նոյեմբերի 17-ին Նորայրը հերթական վիրահատությանն է ենթարկվել, որի ընթացքում անդամահատված մասից գերաճած հյուսվածքներ են հեռացվել: Այժմ Նորայրը վիրահատությունից հետո վերականգնվում է: Քայլելու համար նա դեռեւս ժամանակավոր պրոթեզ է օգտագործում: Մշտական պրոթեզ կստանա այս տարվա փետրվարին:

Մինչ այդ նորայրը կենտրոնացած է ոչ միայն վերականգնման, այլ նաեւ ուսման վրա. դեռ մինչ զորակոչվելը նա իր հայրենի քաղաք Գավառի գյուղատնտեսական քոլեջ էր ընդունվել: Այս տարի քոլեջը կավարտի եւ ծրագրում է կա՛մ Գավառի համալսարանի դեղագործական ֆակուլտետ ընդունվել, կա՛մ իրավաբանություն ուսումնասիրել Երեւանում: Այս պահին երկու մասնագիտությունն էլ նրան շատ գրավիչ են թվում, եւ առայժմ դժվարանում է դրանցից մեկն ընտրել: Դրանից զատ, Նորայրը նախատեսում է աշխատանք գտնել, ոըը հնարավոր կլինի համատեղել ուսման հետ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ապրիլին հանձնարարություն իրականացնելիս Նորայրը, շեղվելով հակառակորդի կրակոցներից, ռումբի վրա է կանգնել եւ ոտքի ծանր վիրավորում ստացել: Ընկերները տեղում առաջին օգնություն են ցույց տվել, ոտքը վիրակապել, արյունահոսությունը դադարեցրել: Շտապ օգնության մեքենայով նորայրին Մատաղիս են տեղափոխել, այնուհետեւ՝ Մարտակերտ, որտեղ վիրահատել են, իսկ ոտքն անդամահատել, քանի որ վնասվածքները չափազանց լուրջ էին, եւ ուղղակի անհնար էր ոտքը «հավաքել»:

Ավելի ուշ Նորայրին Երեւան են տեղափոխել: Երբ նրա վիճակը բարելավվել է, նա ծանոթացել է հայտնի օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանի հետ, որը 2016 թվականի ամռանը նրա ոտքին ժամանակավոր պրոթեզ է դրել, որով Նորայրը  սովորել է ինքնուրույն քայլել եւ անգամ վազել: Նորայրի մշտական պրոթեզը ժամանակավորից շատ ավելի լավը եւ հարմարավետ կլինի, որով նա կկարողանա նորմալ, լիարժեք կյանքով ապրել, սովորել եւ աշխատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է