• Latest news

Ցիկորին կարող է օգնել կանխել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների հիշողության կորուստը

13 հունվարի, 2017  12:58

Հիշողության կորուստը Ալցհեյմերի հիվանդությանն ուղեկցող խնդիր է: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝  հիդրոկսիկորաթթուն, որը պարունակում է ցիկորին, օգնում է կանխել կամ դանդաղեցնել այս հիվանդությամբ տառապողների հիշողության կորուստը:

Հետազոտության ընթացքում College of Food Science and Engineering at Northwest A&F University-ի (Չինաստան) գիտնականները պարզել են, որ այդ նյութը ստացած մկներն ավելի լավ հիշողություն են ունեցել եւ ավելի լավ են հաղթահարել թեստային խնդիրները, քանի ստուգիչ խմբի կրծողները: Հետազոտության հեղինակներից բժիշկ Հյուբո Լյուն նշել է, որ բացառված չէ, որ հիդրոքսիկորաթթուն կարող է օգնել ամրացնել ե՛ւ Ալցհեյմերի հիվանդությամբ, ե՛ւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապողների հիշողությունը: Չնայած սա ապացուցելու համար անհրաժեշտ է նոր հետազոտություններ կատարել:

Այս թթուն պարունակվում է ոչ միայն ցիկորիի մեջ, այլեւ նվազագույնը բույսերի եւ բանջարեղենի 63 տեսակների: Դրանց թվում են կաթնուկն ու ռեհանը: Նախկինում արդեն հայտնաբերվել է, որ  հիդրոկսիկորաթթուն հակաօքսիդանտային հատկություններ ունի՝ այն կարող է նվազեցնել եւ անգամ կանխել բջիջների վնասումը:

Ինչ վերաբերում է հիշողության պաշտպանմանը, ապա հաճախ խնդիրներ են առաջացնում լիպոպոլիսախարիդները, որոնք թթվայնացման սթրեսի եւ բորբոքման հետեւանքով ուղեղի բջիջները վնասում են: Հիդրոքսիկորաթթուն նվազեցնում է ուղեղի բորբոքման մակարդակը եւ գործում է ինչպես հակաօքսիդանտ: Այն նաեւ նվազեցնում է ուղեղում կուտակվող բետա ամիլոիդային սպիտակուցների ծավալը: Հենց այս կուտակումներն են կապում Ալցհեյմերի հիվանդության առաջացման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել