• Latest news

Ի՞նչ հաճախությամբ է պետք լվանալ սրբիչը

15 հունվարի, 2017  22:17

Շատերին թվում է, թե սրբիչը հաճախ լվանալու կարիք չկա, չէ որ դրանով սրբում են լվացվելուց կամ լողանալուց հետո մաքրված մաշկը։ Սակայն գիտնականները այս կարծիքին համամիտ չեն։ Նյու Յորքի համալսարանին առընթեր բժշկության դպրոցի մասնագետները վստահեցնում են, որ սրբիչները պետք է լվանալ երեք անգամ գործածելուց հետո։

Ավելի հազվադեպ լվացվող սրբիչը կարող է վտանգավոր լինել առողջության համար, քանի որ դրա վրա մնում են մահացած մաշկի մասնիկներ, ինչի շնորհիվ դրանք հրաշալի միջավայր են դառնում վտանգավոր ախտածին միկրոօրգֆանիզմների բնակության ու բազմացման համար։ Լոգարանի խոնավ օդն էլ իր հերթին է նպաստում այդ բակտերիաների, վիրուսների ու սնկերի արագ բազմացմանը։

Հիգիենայի հարցերով փորձագետ Ֆիլիպ Տյերնոն խորհուրդ է տալիս սրբիչը լվանալ երեք անգամ գործածելուց հետո։ Ավելին՝ լոգարանն էլ պետք է հնարավորինս հաճախ օդափոխել։

«Բանն այն է, որ խոնավ սրբիչները հրաշալի սննդարար միջավայր են բակտերիաների համար,- ասում է պրոֆեսոր Տյերնոն,- Եթե սրբիչից սպեցիֆիկ հոտ է գալիս, ուրեմն ամենայն հավանականությամբ դրա վրա արդեն միկրոբներ են զարգանում ու այն պետք է շտապ լվանալ։ Բարդ է ասել, թե սրբիչների վրա բազմացող որ բակտերիաներն են վտանգավոր մարդու համար, որը ՝ անվնաս։ Բարեբախտաբար նման միկրոօրգանիզմների մեծ մասը վտանգավոր չէ նորմալ գործող իմունային համակարգով մարդկանց համար»։

Մասնագետը նաեւ նշում է, որ սրբիչը պարտադիր պետք է անհատական լինի ընտանիքի յուրաքանչյոււր անդամի համար, քանի որ համատեղ գործածման դեպքում առողջության համար վտանգները զգալիորեն ավելանում են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է