• Latest news

Չծննդաբերած կանայք հաճախ են բախվում վաղ դաշտանադադարի. հետազոտություն

28 հունվարի, 2017  18:52

Չծննդաբերած կանայք, որոնք երբեք հղի չեն եղել եւ երեխա չեն ունեցել, 2 անգամ հաճախ են բախվում վաղ դաշտանադադարի (մինչեւ 40 տարեկան), քան ծննդաբերած կանայք։ Իսկ չծննդաբերած կանանց մոտ 44 տարեկանից շուտ դաշտանադադարի ռիսկը աճում է 32 տոկոսով։  Այս մասին հայտնում են Լոնդոնի քոլեջի եւ Քվինսլենդի համալսարանի գիտնականները։

Նրանք հետազոտություն են անցկացրել 51 հազար կանանց շրջանում, որոնք դաշտանադադարի փուլում են գտնվում։ Պարզվել է, որ հենց չծննդաբերած կանանց մոտ է դաշտանադադարը շուտ վրա հասել։ Թե ինչու է այդպես լինում, գիտնականները դեռեւս չգիտեն։ Տեսություններից մեկի համաձայն՝ հղիությունը պաշտպանում է վաղ դաշտանադադարից հորմոնալ ֆոնի խթանման շնորհիվ։ Կարծիք կա, որ կանայք, որոնք երեխա չեն ունեցել վերարտադրողական առողջության խնդիրների պատճառով, վաղ դաշտանադադարի են բախվել հենց այդ խնդիրների պատճառով։

Մեկ այլ տեսության համաձայն՝ առաջին դաշտանադադարի սկիզբն ուղղակիորեն կապված է վաղ դաշտանադադարի հետ։ Եթե սեռական հասունությունը վրա է հասել 11 տարեկանում կամ ավելի վաղ, վաղ դաշտանադադարի ռիսկը մեծանում է։ Իսկ եթե նման կինը նաեւ չի ծննդաբերել, այդ ռիսկը 5 անգամ մեծանում է։

Կանանց մեծ մասի մոտ դաշտանադադարը սկսվում է 51 տարեկանում։ Կանանց 2 տոկոսը դաշտանդադար է ունենում մինչեւ 40 տարեկանը, իսկ 7.6 տոկոսը՝ 40-44 տարեկանում։ Կարծիք կա, որ վաղ դաշտանադադարը վտանգ է ներկայացնում կնոջ առողջության  համար, քանի որ դա կապ ունի օսթեոպորոզի, սրտի կաթվածի, ինսուլտի, 2-րդ տեսակի շաքարախտի եւ այլ հիվանդությունների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է