Իսպանական Բուրգոս քաղաքում 64-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել՝ տղա եւ աղջիկ:
Recoletas Burgos հիվանդանոցի բժիշկները հաղորդել են, որ ծննդկանին կեսարյան հատում են արել: Տղան ծնվել է 2.4 կգ քաշով, աղջիկը՝ 2.2 կգ:
Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հղիանալու համար կինն ԱՄՆ-ում վերարտադրողական բուժման կուրս է անցել: Ծննդկանի անունը չի նշվում, սակայն հիվանդանոցն իր կայքում վիրահատության տեսանյութ է հրապարակել:
Հինգ տարի կինը դուստր է լույս աշխարհ բերել, որի խնամակալությունը հետագայում ստանձնել են Իսպանիայի սոցծառայությունները՝ երեխայի սոցիալական բարեկեցության հարցում մտահոգությունների պատճառով: Սոցաշխատողների խոսքով՝ աղջկան մեկուսացրել էին հասակակիցներից, նա վատ էր հագնվում, նաեւ անձնական հիգիենայի հետ կապված խնդիրներ ուներ:
Առայժմ նորածիններին սոցիալական ծառայության խնամակալությանը հանձնելու հարցով որեւէ որոշում չի կայացվել: Բժիշկների տեղեկացմամբ՝ երեխաներն առողջ են եւ լավ են զգում:
Անցյալ տարվա ապրիլին Հնդկաստանում 70-ամյա Դալջինդեր Կաուրն իր առաջնեկին էր լույս աշխարհ բերել: 2016 թվականի օգոստոսին էլ ավստրալական Թասմանիայում 63-ամյա կին էր առաջին անգամ մայր դարձել, իսկ երեխայի հայրն այդ ժամանակ 78 տարեկան էր:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր