• Latest news

Ուղեղի ագրեսիվ ուռուցքով կինը պնդել է, որ խոսել է Մարիամ Աստվածածնի հետ

18 փետրվարի, 2017  10:42

Իսպանիայում բնակվող 60-ամյա կինը նախկինում հավատացյալ չի եղել, սակայն երբ նրա ուղեղում քաղցկեղային ագրեսիվ ուռուցք հայտնաբերվեց, նա անսպասելի կրոնամոլ դարձավ: Ավելին՝ նա պնդում էր, որ խոսել է Մարիամ Աստվածածնի հետ: Կնոջ դեպքի մասին, ում անունը չի հրապարակվում, Neurocase գիտական ամսագրին պատմել են նրան բուժող բժիշկները:

Կինը բժիշկներին է դիմել բավական արտասովոր ախտանշաններով՝ նա հանկարծ սկսել է հետաքրքրություն դրսեւորել Աստվածաշնչի նկատմամբ, նա հավատում էր, որ շփվել է Մարիամ Աստվածածնի հետ, իսկ նրան շրջապատող մարդիկ սկսել էին նկատել, որ նրա անհատականությունը եւ բնավորությունը փոխվել էին: Օրեցօր նա ավելի ու ավելի շատ ժամանակ էր անցկացնում կրոնական տեքստերի ընթերցանությամբ:

Ազգականները կարծում էին, թե նրա մոտ դեպրեսիա է սկսվել, սակայն Hospital General Universitario Morales Meseguer-ի բժիշկները կնոջը խորհուրդ են տվել որոշ թեստեր անցնել: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտությամբ պարզվել է, որ նրա ուղեղում բազմաձեւ գլիոբլաստոմա կա՝ ուղեղի քաղցկեղի շատ ագրեսիվ տարատեսակ, որով հիվանդների միայն մոտ 5 տոկոսն է ախտորոշումից հետո 5 տարի ողջ մնում:

Ուռուցքը չափից մեծ էր ու վիրահատման ենթակա չէր, դրա համար էլ մասնագետները նրան կարողացել են միայն քիմիաթերապիա ու ճառագայթային թերապիա առաջարկել։ Նաեւ հոգեմետ դեղորայք են տվել։ 5 շաբաթվա ընթացքում նրա կրոնական մոլագարությունը մարել է, ու նա կորցրել է հետաքրքրությունը Մարիամ Աստվածածնի հանդեպ, ինչը եւս մեկ անգամ ապացուցել է, որ այդ մոլագարությունը հիվանդության ախտանիշ էր։

Սակայն քաղցկեղի դեմ բուժումը այնքան էլ արդյունավետ չի եղել, եւ 8 ամիս հետո կինը մահացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել