• Latest news

Գիտնականներն ապացուցել են քաշի նվազման հայտնի սննդակարգի արդյունավետությունը

22 փետրվարի, 2017  22:29

Փուլային սննդակարգը (յո-յո-ի սննդակարգ), որն աշխարհում առավել տարածված սննդակարգերից մեկն է, առողջության համար օգտակար է: Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի ամենամյա ժողովի ժամանակ համապատասխան հետազոտության մասին հայտնել է դրա առաջատար հեղինակ, ԱՄՆ-ի Ալաբամայի համալսարանի կենսավիճակագիր Դեւիդ Էլիսոնը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Մասնագետների կարծիքով՝ սննդակարգը երկարաժամկետ հեռանկարում (մի քանի տարվա ընթացքում), որի արդյունքում պարբերաբար տեղի է ունենում մարմնի զանգվածի կորուստ (սննդակարգի կալորիականության  կրճատման հետեւանքով) եւ դրան հետեւող քաշի ավելացում (օգտագործվող սնունդի էներգետիկ արժեքի բարձրացման հետեւանքով), մարդու առողջության վրա դրական է ազդում: Նման եզրակացությունն արդարացված է, չնայած անգամ սննդակարգն ավարտելուց հետո մարմնի նախկին, ավելցուկային զանգվածի վերականգնմանը:

Գիտնականները հետազոտության ընթացքում մկների վրա են փորձ կատարել: Այն կրծողները, որոնց փուլային սննդակարգով են կերակրել, մյուս կենդանիներից ավելի երկար են ապրել, որոնք սնվելու որեւէ հատուկ ռեժիմի չեն հետեւել: Հեղինակների կարծիքով՝ ստացած արդյունքներն արդարացվում են նաեւ մարդկանց համար:

Նրանց հետ որոշ գործընկերներ համամիտ չեն: Նրանք դա փաստարկում են այլ հետազոտությունների տվյալներով, որոնք կասկածի տակ են դրել փուլային սննդակարգի արդյունավետությունը: Օրինակ՝ հրապարակումներից մեկում ներկայացված է սննդակարգի այսպիսի ռեժիմով կերակրված կրծողների աղիների միկրոֆլորայի փոփոխությունը:

Փորձագետների կարծիքները համընկնում են այն հարցում, որ ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը առողջ սնունդն է եւ ֆիզիկական ակտիվությունը, հատկապես բարեկամների ընկերակցությամբ:

Փուլային սննդակարգը նախատեսում է սնվելու ցածր եւ բարձր կալորիականությամբ սնվելու ռեժիմների հերթագայություն: Դրա կողմնակիցները ենթադրում են, որ այսպիսով օրգանիզմը չի ընտելանում սննդակարգի որեւէ մի տեսակի եւ նյութափոխանակությունը խթանվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել