• Latest news

Քրոնիկական հոգնածության համախտանիշը իմունային հիվանդություն է

24 փետրվարի, 2017  17:58

Քրոնիկական հոգնածության համախտանիշը տարածված խնդիր է, որով տառապում է ամբողջ բնակչության 2,6 տոկոսը: Շատ բժիշկներ այն «իսկական» հիվանդություն չեն համարում, բայց ավստրալացի հետազոտողները ցույց են տվել, որ այն կապված է իմունային բջիջների արատավոր բջջային ռեցեպտորների հետ։

Քրոնիկական հոգնածության համախտանիշը Հիվանդությունների միջազգային որակավորման մեջ է մտել դեռեւս մի քանի տարի առաջ, բայց հիվանդության համար ախտորոշման հստակ չափանիշներ չեն եղել: Հայտնագործության մասին հայտնում է Clinical Experimental Immunology ամսագիրը:

Հետազոտողները պարզել են, որ քրոնիկական հոգնածության համախտանիշով մարդիկ ավելի հաճախ են ունենում միանուկլեոտիդային պոլիմորֆիզմներ՝ մեկ նուկլեոտիդի տարբերություններ ԴՆԹ-ի հերթագայության մեջ քրոմոսոմների հոմոլոգիական հատվածների միջեւ եղած գենոմում՝ TRPM3 բջջային ռեցեպտորներ, որոնք կան օրգանիզմի բոլոր բջիջներում: Արատը կալցիումի իոններին թույլ չի տալիս անհրաժեշտ քանակով թափանցել բջիջների մեջ, ինչը խախտում է բջիջների եւ օրգանների՝ ուղեղից մինչեւ ենթաստամոքսային գեղձ, աշխատանքը:

Այսպիսով՝ հայտնագործությունը թույլ է տալիս քրոնիկական հոգնածության համախտանիշը ախտորոշել եւ բուժել ոչ թե հեգաբանության կամ հոգեբուժության շրջանակներում, այլեւ իմունիտետի աշխատանքի խանգարումների ոլորտում: Սակայն սա դեռեւս վարկած է, եւ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ:

Քվինսլենդի գիտության նախարար Լիեն Ենոխի կարծիքով՝ այս հայտնագործությունը լավ նորություն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապում են քրոնիկական հոգնածության համախտանիշով, քանի որ հիմա պաշտոնապես հաստատվում է, որ այն ոչ թե հոգեբանական խնդիրների հետեւանք է, այլ իմունային պաթոլոգիա: «Վատ նորությունն այն է, որ գոյություն չունի ո՛չ արդյունավետ բուժում, ո՛չ հավաստի ախտորոշման թեստ, այնպես որ՝ հիվանդները կարող են երկար տարիներ մնալ առանց պատշաճ խնամքի»,- ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել