• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել D վիտամինի եւ աուտիզմի միջեւ

20 մարտի, 2017  16:52

Մկների հղի էգերի շրջանում D վիտամինի ակտիվ ձեւն ընդունելը ժառանգների մոտ նվազեցնում է աուտիզմի առաջացման հավանականությունը, պարզել են Ավստրալիայի University of Queensland-ի գիտնականները: Նրանք իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել են Molecular Autism ամսագրում:

Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ մկների հղի էգերի իմունիտետի վրա վիրուսային ազդեցությունը նպաստում է, որ ժառանգները հաճախ մարդկանց աուտիզմին նման ախտանշաններով ծնվեն: Նման մկները ցուցադրում են նվազ սոցիալական փոխգործակցություն, բազային հմտություններ սովորելու ցածր ունակություն եւ վարքագծի այլ շեղումներ:

Հետազոտության ընթացքում գիտնականները մկների էգերին մշակել են նյութով, որը նմանակում է երկշղթա ՌՆԹ-ի վիրուսները: Նյութը պոլիմերաթթվի նատրիումի աղ է, որի մի շղթան կազմավորված է պոլիիոնային թթվից, իսկ մյուսը՝ պոլիցիտիդիլաթթվից:

Հետազոտողները պարզել են, որ ակտիվ ձեւի (կալցիտրիոլ) D վիտամին ստացած մկների էգերը  ժառանգներ են ունեցել, որոնք աուտիկ սպեկտրի խանգարումների նշաններով օժտված չէին: Մինչդեռ D վիտամին չստացած էգերից ծնված ժառանգները աուտիզմի ախտանշաններ են ունեցել:

Նախորդ վիճակագրական հետազոտություններով պարզվել է, որ աուտիզմով տառապող երեխաներ ծննդաբերած կանայք մեծ մասամբ հղիության ընթացքում D վիտամինի համաչափ քանակ չեն ստացել:.

Գիտնականների խոսքով՝ D վիտամինը կարեւոր նշանակություն ունի ոսկորների առողջության պահպանման համար, սակայն դրա ակտիվ ձեւը (որն օգտագործել են մկների դեպքում) հղի կանանց հակացուցված է, քանի որ կարող է ազդել զարգացող պտղի կմախքի վրա:

Հետազոտողները ծրագրում են որոշել, թե նույն մակարդակին հասնելու համար որքան խոլեկալցիֆերոլ է (D վիտամինի ակտիվ ձեւը) անհրաժեշտ, որը հղի կանանց համար անվտանգ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել