• Latest news

86-ամյա կինը 60 տարի ապրել է թոքերում նավթի կուտակմամբ

28 մարտի, 2017  10:48

Մայամիից 86-ամյա կնոջ թոքերում բժիշկներն ամենաիսկական նավթ են հայտնաբերել, որը, պարզվել է, այնտեղ պահպանվել է 60 տարի եւ մնացել է տուբերկուլյոզի բուժումից հետո:

Կինը, ում անունը չի հաղորդվում, բժիշկներին է դիմել կրծքավանդակի եւ փորի վերին հատվածի ցավերով: Սկզբում թթվային ռեֆլյուկս կամ այրոց են ախտորոշել եւ բուժում նշանակել, որից հետո ախտանշանները թուլացել են: Բայց դեռեւս հիվանդանոցում գտնվելիս հիվանդին նաեւ ռենտգեն հետազոտություն են կատարել, որով նրա թոքերում տարօրինակ կուտակում է հայտնաբերվել: Նախապես կարծել են, թե դա թոքերի եւ կրծքավանդակի պատի միջեւ եղած տարածություն՝ թոքային խոռոչ լցված հեղուկ է:

Կինը մտաբերել է, որ 60 տարի առաջ, երբ մոտ 20 տարեկան էր, նավթի ներարկումներ է ստացել: Այդ ժամանակ որոշ բժիշկներ փորձում էին տուբերկուլյոզն այս եղանակով բուժել: Երկար ժամանակ բժիշկները կարծում էին, որ բանջարեղենային կամ նավթին նման հանքանյութային յուղերի ներարկումները տուբերկուլյոզով ախտահարված թոքերի կոլապս կառաջացնեն: Իսկ նման կոլապսից հետո թոքի մի մասը «հանգստի» հնարավորություն կստանա, ինչը եւ կսպանի բակտերիաները: Մեթոդը անվանել էին օլեոտորակս, սակայն 1950-ական թվականներին այն արգելվել է, երբ հայտնի է դարձել տուբերկուլյոզի դեմ հակաբիոտիկների արդյունավետության մասին:

Երբ յուղը կան նավթը ընկնում էր թոքային խոռոչ, այն կլանվում էր արյունատար կամ ավշային անոթների կողմից: Օլեոտորակսից հետո հիվանդների մեծ մասի թոքերից նավթը հետագայում արտածծվում էր, սակայն շատերը այդպես էլ չեն եկել այս միջամտությանը ենթարկվելու: Մայամացի տատիկը ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 60 տարի ապրելով նավթ պարունակող թոքերով: Բժիշկները կարողացել են նրան օգնել եւ նավթը նրա մարմնից «դուրս մղել»: Հիմա նրա թոքերի վերին հատվածը նավթի պատճառով դեռեւս կոլապսի վիճակում է, սակայն ստորին հատվածը նորմալ գործում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել