• Latest news

Գիտնականները հայտնաբերել են էլեկտրոնային սիգարետի գլխավոր վտանգը

18 ապրիլի, 2017  23:42

Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային սիգարետի գոլորշիները թոքի հյուսվածքներում գեներ են ակտիվացնում, որոնք կապված են օքսիդացնող սթրեսի հետ: Սակայն ընդհանուր առմամբ վեյփինգը շնչուղիներին ավելի քիչ վնաս է պատճառում, քան ծխախոտի ծուխը: Իրենց եզրակացությունները հետազոտողները հրապարակել են Chemical Research in Toxicology ամսագրում:

Փորձի ընթացքում մասնագետներն օգտագործել են լաբորատոր պայմաններում աճեցված շնչուղիների էպիթելային հյուսվածքը: Գիտնականները ստուգել են, թե նրա բջիջներում վեյփի գոլորշին եւ ծխախոտի ծուխն ինչպես են ազդում գեների ակտիվության (էքսպրեսիայի) վրա:

Հետազոտողները պարզել են, որ ծխի ներգործությանը ենթարկված հյուսվածքներում 24 եւ 48 ժամ հետո 873 եւ 205 գեներում ակտիվությունները համապատասխանաբար փոխվել են: Մինչդեռ էլեկտրոնային սիգարետների գոլորշիները ավելի փոքր էֆեկտ են ունեցել: Դրանք մեկ օրվա ընթացքում ազդել են միայն 3 գենի վրա եւ մեկ՝ 2 օր հետո:

Անալիզով պարզվել է, որ ծխախոտի ծուխը ակտիվացնում է ԴՆԹ-ն, որը կապված է թոքերի քաղցկեղի, բորբոքման եւ ֆիբրոզի առաջացման հետ: Իսկ վեյփինգն ազդում է այն գեների վրա, որոնք մասնակցում են բջջային մետաբոլիզմին եւ օքսիդացնող սթրեսի մեխանզմներին:

Օքսիդացնող սթրեսի դեպքում տեղի է ունենում թթվածնի ակտիվ ձեւի, նաեւ ազատ ռադիկալների առաջացում: Այս միացությունները բջիջները վնասում են եւ հանգեցնում դրանց ոչնչացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել