• Latest news

ԱՀԿ. Հեպատիտի հետեւանքով մահանում է ավելի շատ մարդ, քան ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլյոզի

22 ապրիլի, 2017  19:54

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել հեպատիտի դեմ պայքարի համար, որի համաճարակն անհավանական արագությամբ տարածվում է ամբողջ աշխարհում: Այսօր հեպատիտի հետեւանքով ավելի շատ մարդ է մահանում, քան ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլյոզի:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ներկայումս մոլորակի մոտ 325 մլն բնակիչներ քրոնիկական ինֆեկցիայի կրողներ են, որն առաջացրել են հեպատիտ В-ի կամ С-ի վիրուսները: Նրանցից շատերը նույնիսկ չեն կռահում իրենց վիճակի մասին, քանի որ ախտորոշման եւ բուժման հասանելիություն չունեն:

«Եթե այս մարդիկ բուժում չեն ստանում,  ինչն այսօր տեղի է ունենում նրանցից շատերի հետ, ապա նրանց մեծ մասի մոտ ծանր եւ կյանքին սպառնացող հետեւանքներ կառաջանան, մասնավորապես՝ լյարդի ցիռոզ եւ քաղցկեղ»,- ասել է ԱՀԿ-ի հեպատիտի դեմ պայքարի Գլոբալ ծրագրի տնօրեն Գոթֆրիդ Հիրնշալը:

ԱՀԿ-ի նոր զեկույցի հեղինակները նշում են, որ վերջին 15 տարում հեպատիտի հետեւանքով մահացության ցուցանիշներն աճել են 22 տոկոսով: 2015 թվականին այս հիվանդության հետեւանքով մահացել է 1,34 մլն մարդ, որը համադրելի է տուբերկուլյոզի եւ ՄԻԱՎ-ի հետեւանքով մահացության մակարդակներին: Սակայն եթե ՄԻԱՎ-ի եւ տուբերկուլյոզի հետեւանքով մահացությունը նվազում է, ապա հեպատիտի հետեւանքով մահվան դեպքերի քանակը շարունակում է աճել:

Աճում է նաեւ վարակման նոր դեպքերի քանակը: Ամենածանր իրավիճակը Միջերկրածովյան տարածաշրջանի արեւելքում է, որտեղ հեպատիտ է հայտնաբերվել բնակչության 2,3 տոկոսի մոտ (15 մլն մարդ): ԱՀԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Եվրոպայում հեպատիտ C-ով հիվանդացածության ցուցանիշներն ավելի բարձր են, քան Աֆրիկայի երկրներում:

«Ներկայումս վիրուսային հեպատիտը ճանաչվել է հասարակական առողջապահության հիմնական խնդիրներից մեկը, որն անհետաձգելի գործողություններ է պահանջում: Գոյություն ունեն հեպատիտի դեմ պայքարի պատվաստանյութեր եւ դեղեր, եւ ԱՀԿ-ը լի է վճռականությամբ, որ նպաստի այս միջոցները հասանելի դարձնելուն բոլոր նրանց համար, ովքեր դրանց կարիքն ունեն»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը:

2015 թվականի զեկույցի համաձայն՝ հայտնաբերվել են հեպատիտ B-ով բոլոր վարակվածների միայն 9 տոկոսը եւ հեպատիտ C-ով վարակվածների՝ 20 տոկոսը: Ըստ որում՝ հեպատիտ B-ով վարակվածների միայն 8 տոկոսը (1,7 մլն մարդ) եւ հեպատիտ C-ով վարակվածների 7 տոկոսն է (1,1 մլն մարդ) սկսել նույն տարի արմատական բուժում ստանալ:

Սրա հետ կապված ԱՀԿ-ը մշակել է վիրուսային հեպատիտի առողջապահական հատվածի Գլոբալ ռազմավարություն, որի համաձայն՝ 2030 թվականին թեստավորման ընդգրկումը պետք է մինչեւ 90 տոկոսով մեծանա, իսկ հեպատիտ B-ով եւ C-ով հիվանդների ընդգրկումը՝ մինչեւ 80 տոկոսով, քանի որ հեպատիտի հետեւանքով մահվան դեպքերի 96 տոկոսը բաժին է ընկնում վիրուսի հենց այս 2 տեսակներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել