• Latest news

Սուպերբակտերիաներն ինչպե՞ս են պաշտպանվում հակաբիոտիկներից

17 մայիսի, 2017  23:49

Սուպերբակտերիաներին ինչպե՞ս է հաջողվում պաշտպանվել հակաբիոտիկներից եւ կենսունակ մնալ դրանց կիրառումից հետո: Monash University-ի (Ավստրալիա), Nanyang Technological University-ի (Սինգապուր) եւ Weizmann Institute of Science-ի (Իսրայել) գիտնականների միջազգային խումբը առաջին անգամ կարողացել է այս հարցին պատասխանել: Հետազոտությանը մասնակցել է նաեւ Ադա Յոնաթը՝ իսրայելուհի, որը 2009 թվականին քիմիայի Նոբելյան մրցանակ է ստացել «ռիբոսոմների կառուցվածքի եւ ֆունկցիաների հետազոտության համար»:

Իրենց գիտաշխատության մեջ նրանք նկարագրել են մոլեկուլյար մեխանիզմը, որի օգնությամբ հակաբիոտիկների նկատմամբ կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի բակտերիաները փրկվում են հակաբակտերիալ միջոցներից: Այս հայտնագործությունն ապագայում կարող է օգնել հակաբիոտիկառեզիստենտությանը դիմակայելու նոր մեթոդների մշակմանը:

Պարզելու համար, թե հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաներն ինչով են տարբերվում իրենց պակաս վտանգավոր «եղբայրներից», մասնագետներն օգտվել են նորագույն սերնդի էլեկտրոնային մանրադիտակներից: Սա նրանց հնարավորություն է տվել պաշտպանական մեխանիզմները հետազոտել մոլեկուլյար մակարդակում: Գիտաշխատողները որպես նմուշ վերցրել են հիվանդանոցում գտնվող սուպերբակտերիայով վարակված հիվանդի բիոնյութը, այնուհետեւ հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմամբ կայուն միկրոօրգանիզմները համեմատել են ուրիշ շտամի պատկանող բակտերիաների հետ, որոնք հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ չէին:

Նախագծի առաջատար հետազոտող Մեթյու Բելոուսովը նշել է, որ իրեն եւ իր գործընկերներին հաջողվել է գտնել սովորական միկրոօրգանիզմի սուպերբակտերիայի վերափոխվելու պրոցեսի բացատրությունը: Ոսկեգույն ստաֆիլոկոկն այնպես է մուտացիայի կամ էվոլյուցիայի ենթարկվում, որ մոլեկուլը, որին պետք է ամրանա հակաբիոտիկի ազդող նյութը, իր ձեւը փոխում է՝ միացումն անհնար դարձնելով: Այսպիսով՝ հակաբիոտիկը բակտերիայի վրա չի ազդում: Մասնագետների խոսքով՝ սրա ըմբռնումը կդառնա նոր դեղերի մշակման հաջորդ փուլի առաջին քայլը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել