Գիտնականները պարզաբանել են այն մեխանիզմը, որի շնորհիվ չիլի կարմիր պղպեղի օգտագործումը նպաստում է ճարպակալման դեմ պայքարին: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է mBio ամսագրում: Հետազոտությունը համառոտ ներկայացրել է Միկրոկենսաբանության ամերիկյան միությունը:
Գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղի մեջ պարունակվող կապսաիցինը մարդու մարսողական համակարգում հայտնվելիս նվազեցնում է այն բակտերիաների թիվը եւ ակտիվությունը, որոնք բջջաթաղանթի «կտորների» գլխավոր աղբյուրն են եւ բորբոքման առաջացման պատճառը: Դրանից բացի, այս բակտերիաները դադարում են լիպոպոլիսախարիդ արտադրել:
Դրա հետ միաժամանակ կապսաիցինը խթանում է մարսողական համակարգի համար օգտակար միկրոֆլորայի գործունեությունը, որը կարագաթթու է արտադրում, որն ամրացնում է աղիների պատերը:
Մասնագետները նշում են, որ սննդի մեջ չիլի պղպեղի օգտագործումը նվազեցնում է բորբոքման մակարդակը, որը մասամբ առաջանում է յուղոտ սննդակարգի դեպքում: Նրանց խոսքով՝ սա նպաստում է ճարպակալման դեմ արդյունավետ պայքարին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր