• Latest news

Նոր բնական հակաբիոտիկը կարող է օգնել կայուն տուբերկուլյոզի դեմ պայքարում

16 հունիսի, 2017  13:59

Գիտնականները նոր բնական հակաբիոտիկ են հայտնաբերել, որը կարող է օգնել կայուն տուբերկուլյոզի դեմ պայքարում:

Խոսքը վերաբերում է Burkholderia կարգի բակտերիաներին: Այն հանդիպում է հողի եւ նույնիսկ մարդու թոքերի մեջ: Այս կարգի բակտերիաները տարբերվում են մեծ կենսունակությամբ՝ նրանք հակաբիոտիկներ են արտադրում, որոնք մրցակիցներին ոչնչացնում են: Բակտերիաների այս զարմանալի հատկության մասին իմանալով՝ գիտնականները որոշել են ստուգել դրանց ազդեցությունը տուբերկուլյոզի միկրոբակտերիաների վրա:

Պարզվել է, որ նման բակտերիաների տեսակներից մեկը՝ Burkholderia gladioli-ն (առանձնացրել են կիստոզային ֆիբրոզով հիվանդ երեխայի խորխից), գլադիոլուն հակաբիոտիկ է արտադրում: Միացությունը պատկանում է կառուցվածքային նույն դասին, ինչ որ էտնանգիենը, մեկ այլ հակաբիոտիկ, որն ուշադրություն է գրավել բակտերիալ բջջային մեխանիզմների աշխատանքը խափանելու հատկությամբ: Սակայն էտնանգենը շատ անկայուն է: Գլադիոլունը, հակառակը, շատ ավելի կայուն է, հետեւաբար՝ կարող է դեղի լավագույն թեկնածու լինել: Լաբորատոր թեստավորումը ցույց է տվել, որ գլադիոլունը արդյունավետորեն արգելափակել է տուբերկուլյոզի դեղակայուն 4 շտամների աճը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել