• Latest news

Կանավերոն հայտնել է, որ վերականգնել է ինը մկների ողնուղեղը

16 հունիսի, 2017  15:18

Իտալացի նյարդավիրաբույժ Սերժիո Կանավերոն հայտնել է, որ կարողացել է վերականգնել մկների ողնուղեղը։ Նրա խոսքով՝ այդ վիրահատություններն աշխարհում գխուղեղի փոխպատվաստմանն ուղղված առաջին քայլերն են։ Գիտական աշխատանքը հրապարակվել է CNS Neuroscience & Therapeutics պարբերականում, գիտափորձերի մասին հակիրճ պատմում է Newsweek-ը։

Վիրաբույժը մի քանի մկների մոտ վերտեբրոտոմիա է իրականացրել՝ ողնուղեղի ամբողջական տարանջատում։ Հետո վերքերը մշակել են ֆիզիոլոգիական լուծույթով, որպեսզի դադարեցնեն արյունահոսությունը, 72 ժամվա ընթացքում բոլոր կրծողներին հակաբիոտիկներ են տվել։

Հետո հատուկ տեխնիկայով վերականգնել են ինը մկների ողնուղեղը։ Վիրաբույժն օգտագործել է «ածխածնային» գերբարակ նանոդանակ եւ պոլիէթիլենգլիկոլ՝ նյարդային մանրաթելերը «սոսնձելու» նպատակով։ Եվս 6 մկներ միայն ֆիզիլոգիական լուծույթ են ստացել։

Հրապարակման հեղինակները պնդում են, որ պոլիէթիլենգլիկոլ ստացած կրծողները 28 օր անց վերականգնել են շարժողական գործառույթն ու կարողացել քայլել։ Սակայն բոլոր կրծողները ընդամենը մեկ ամիս են ապրել, բացի մեկից, որն ավելի վաղ էր մահացել։ 

«Քննադատները պնդում էին, որ տարանջատված ողնուղեղը հնարավոր չէ վերականգնել, հետեւաբար անհնար է նաեւ մարդու գլխի փոխպատվաստումը։ Պատկերները վերականգնված ողնուղեղ են ցույց տալիս»,- Newsweek պարբերականին ասել է Կանավերոն։

«Քեյս Վեսթերն Ռեզերվ» համալսարանից պրոֆեսոր Ջերի Սիլվերը քննադատել է հրապարակումը։ Նրա կարծիքով՝ հետազոտողների թիմը համոզիչ ապացույցներ չի ներկայացրել, որ մկների ողնուղեղն իսկապես տարանջատված է եղել։ Բացի այդ,  գիտնականնեը չեն ներկայացրել շարժողական գործառույթը վերականգնած մկների ողնուղեղի հյուսվածքաբանությունը (հյուսվածքների միկրոսկոպային կառուցվածքի հետազոտությունը)։

Կանավերոն պատասխանել է Սիլվերին՝ ասելով, թե վերջինը ծանոթ չէ գործածված տեխնիկային։ Նա նաեւ հայտարարել է, որ ողնուղեղը վերականգնել չկարողացող փորձագետները պետք է «դադարեն քննադատել նրանց, ովքեր դա կարողանում են անել»։

Հիշեցնենք, որ Սերժիո Կանավերոն նպատակ ունի իրականացնել աշխարհում մարդու գլխի առաջին փոխպատվաստումը։ 2015 թվականին ռուսաստանցի Վալերի Սպիրիդոնովը համաձայնել է մասնակցել նրա գիտափորձին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է