• Latest news

Կնոջը մեղադրում են քաղցկեղի կեղծման մեջ` հանուն նվիրատվությունների

23 հունիսի, 2017  12:15

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդի նահանգի ոստիկանությունը 35-ամյա Ալիսիա Փիերինիին խարդախության մեջ է մեղադրում. կինը կեղծել է ուղեղի ուռուցքը, որպեսզի 28 հազար դոլարի նվիրատվություն հավաքի:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` հետաքննությամբ, որը սկսվել էր մի մարդու, ում անունը չի հրապարակվում, բողոքի հիման վրա, պարզվել է, որ Փիերինին հարազատներին, ընկերներին եւ ծանոթներին ասել է, թե ուղեղում իբր ուռուցք ունի: Նրա անունով GoFundMe հարթակում էջ է բացվել, որտեղ գրեթե 28 հազար դոլար է հավաքվել:

Մարդիկ, սակայն, ժամանակի ընթացքում սկսել են կասկածել, որ նրա մոտ ոչ մի ուռուցք էլ չկա: Հետաքննությամբ եւս հաստատվել է, որ նա չի եղել այն հիվանդանոցների հիվանդը, որտեղ, իր պնդմամբ, թանկարժեք բուժում է ստացել: Ավելին` նրա մոտ քաղցկեղ չի հայտնաբերվել, իսկ գումարը նա ստացել «խարդախման նպատակներով»:

Փիերինիին կալանավորել են խարդախության մեղադրանքով, սակայն ազատել են 40 հազար դոլար գրավով:

GoFundMe հարթակը խոստացել է վերադարձնել այն բոլոր անձանց փողերը, որոնք նվիրաբերել էին Փիերինիի բուժման համար: Հարթակի ներկայացուցիչ Բոբի Վիթորնը հիշեցրել է GoFundMe-ի երաշխիքի գոյության մասին, որը դոնորներին պաշտպանում է. հազվադեպ դեպքերում, եթե պարզվում է, որ նվիրատվություն հավաքող օգտատերը խարդախ է, բոլոր դոնորներն իրենց փողը ետ են ստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել