• Latest news

Ո՞ր մթերքները կարող են օգնել խուսափել վաղ դաշտանադադարից

30 հունիսի, 2017  14:15

Ճիշտ սննդակարգը կարող է երկարացնել կնոջ վերարտադրողական տարիքն ու կանխել վաղ դաշտանադադարը: Այս մասին ասված է American Journal of Epidemiology-ում հրապարակված հետազոտությունում:

Հետազոտության հեղինակները՝ University of Massachusetts Amherst and Harvard School of Public Health-ից մասնագետներ, հայտնաբերել են, որ վաղ դաշտանադադարից կարելի է խուսափել սննդակարգում բավարար քանակությամբ բուսական սպիտակուց ներառելով:

10 տարի շարունակ գիտնականները տվյալներ են հավաքել ու վերլուծել 85.500 կանանց առողջության եւ սննդակարգի մասին: Արդյունքում նրանք պարզել են, որ այն կանանց մոտ, որոնց սննդակարգում օրական օգտագործվող կալորիաների 6.5%-ը բուսական սպիտակուցներ են եղել, վաղ դաշտանադադարի վտանգը 16%-ով ավելի պակաս է եղել, քան այն կանանց պարագայում, որոնք ավելի քիչ բուսական սպիտակուցներ են օգտագործել:

Գիտնականները պարզել են, որ բուսական սպիտակուցով հարուստ մթերքները բարենպաստ են ազդում նաեւ ձվարանների վիճակի ու ֆունկցիայի վրա: Ընդ որում, մասնագետների խոսքով, կանացի օրգանիզմի համար առավել օգտակար են ամբողջական ցորենից հացը, տոֆուն, ընկուզեղենը, լոբին:

Վաղ դաշտանադադարը բնորոշվում է մինչեւ 45 տարեկանը ձվարանների գործառույթի դադարով: Տարբեր հետազոտությունների համաձայն՝ վաղ դաշտանադադարը կապվում է կանացի օրգանիզմում մի շարք խանգարումներով, մասնավորապես, դրա հետ են կապում սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպորոզը, կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է