• Latest news

Հայաստանում հայտնաբերված «կեղծ» Պրեստանսի բաղադրությունը օրիգինալին համապատասխանում է. Servier

7 հուլիսի, 2017  15:42

Les Laboratoires Servier ընկերության անցկացրած փորձաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում հայտնաբերված կեղծ Պրեստանսի քիմիական բաղադրությունը համապատասխանում է օրիգինալ դեղամիջոցի բաղադրությանը, ե´ւ «կեղծ», ե´ւ օրիգինալ դեղամիջոցում միեւնույն ներգործող նյութն է` պերինդոպրիլ արգինին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Les Laboratoires Servier-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Վելիջանյանը:

«Մենք պնդում ենք, որ գտնված փաթեթներում օրիգինալ դեղն է, որն արտադրվել է Servier-ի գործարաններում, ներգործող օրիգինալ նյութով`  պերինդոպրիլ արգինինով: Սակայն այս դեղերի փաթեթներն իսկապես կեղծված են: Այսինքն` այս դեղերը  նորից են փաթեթավորվել` հայտնի չէ որտեղ, ըստ որում` ընկերության փաթեթավորման պահանջների խախտմամբ»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով` այժմ կեղծ փաթեթների գործով զբաղվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, եւ դեռեւս հայտնի չէ, թե հատկապես որտեղ են արտադրվել այդ փաթեթները եւ ինչպես են հայտնվել հայկական շուկայում:

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ փորձաքննության ընթացքում ստուգել են նաեւ «կեղծ» դեղերի պիտանիության ժամկետը` կասկածեելով, որ հնարավոր է հին դեղերն են նորից փաթեթավորվել, որ հնարավոր լինի վաճառել. պարզվել է, որ դեղերը այնքան էլ թարմ չէին, սակայն դրանց պիտանիության ժամկետը չէր լրացել:

«Դեռեւս հասկանալի չէ, թե ինչ իմաստ ուներ մեր դեղերը նորից կեղծ փաթեթներով փաթեթավորել: Մենք ինքներս էլ կցանկանայինք այս հարցի պատասխանը ստանալ»,- նշեց Գագիկ Վելիջանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Առողջապահության նախարարությունից հայտնել են կեղծ դեղերի 2 խմբաքանակի հայտնաբերման մասին` Servier ընկերության ճնշման դեմ Պրեստանսի (5 մգ/10 մգ, N30, սերիա 0590516, պիտանիության ժամկետը 11.2018)  եւ Ցեֆտրիակսոն-Աստերիա ներարկային հակաբիոտիկի: Ինչպես հաղորդվել էր, Պրեստանսի այս խմբաքանակը կեղծված փաթեթներով էր, որոնց սերիան յոթանիշ էր, մինչդեռ Հայաստանում գրանցված է վեցանիշ սերիայով Պրեստանս: Ավելի ուշ պարզվել էր, որ յոթանիշ սերիայով դեղերն արտադրվում են Ռուսասատնում գտնվող Servier-ի գործարանում: Սակայն դեռեւս հայտնի չէ, արդյո՞ք կեղծ փաթեթները Ռուսաստանում են արտադրվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է