• Latest news

Գիտնականները հայտնել են աթերոսկլերոզի դեմ 2 լավագույն մթերքի մասին

12 հուլիսի, 2017  19:14

Աթերոսկլերոզից անոթները պաշտպանելու համար անհրաժեշտ է սնունդի մեջ  կանոնավորապես խնձոր եւ խաղող օգտագործել: Այս մասին հայտնել են Մոնպելյեի (Ֆրանսիա) համալսարանի աշխատակիցները:

Աթերոսկլերոզի դեպքում զարկերակի ներքին պատին խոլեստերին եւ այլ ճարպեր են կուտակվում, իսկ պատերը կարծրանում են եւ առաձգականությունը կորցնում, որի հետեւանքով անոթները պակաս առաձգական են դառնում, իսկ արյան հոսքը դժվարանում է:

Գիտնականների իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ մրգերը նվազեցնում են աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը: Հետազոտության շրջանակում կրծողների մի խմբին կերակրել են բարձրկալորիական սննդակարգով, որի հետեւանքով զարկերակներում արագ են ձեւավորվում ճարպային վահանակները եւ խոլեստերինի ավելի խիտ կուտակումները: Նույն ժամանակ այս խմբին կերակրել են խաղողով, խնձորով, խաղողի եւ խնձորի հյութով:

Կենդանիների ստուգիչ խումբն օգտագործել է սովորական կեր` առանց ճարպերի եւ կալորիաների ավելցուկային պարունակության: Կրծողների վերջնական զննումը ցույց է տվել, որ նրանք, որոնք հյութ են խմել եւ մրգեր կերել, խոլեստերինի ավելի ցածր մակարդակ են ունեցել:

Հետազոտության հեղինակներն արձանագրել են, որ օրգանիզմը սիրտ-անոթային հիվանդություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է կանոնավորապես ֆենոլներ, C վիտամին եւ կարոտինոիդներ պարունակող մթերքներ օգտագործել: Այս նյութերի համալիրը օրգանիզմի վրա դրական ազդեցություն է ունենում, մասնավորապես` անոթների վիճակի վրա: Դրանք ամենաշատը պարունակվում են մրգերի մեջ: Մարդկանց խորհուրդ է տրվում օրական 3 խնձոր եւ 3 ողկույզ խաղող ուտել:

«Խաղողը եւ խնձորը ֆենոլների միատեսակ պարունակություն են ունեցել, սակայն սեւ խաղողի հյութը 2,5 անգամ ավելի շատ է ֆենոլային միացություններ պարունակում, քան խնձորի հյութը: Սեւ խաղողի հյութն ամենահզոր հակաօքսիդանտն է»,- նշել են հետազոտության հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել