• Latest news

Ինչպե՞ս մեծ տարիքում երկարացնել կյանքը

13 հուլիսի, 2017  21:37

Ամերիկյան գիտնականները նշել են մեծ տարիքում կյանքը երկարացնելու արդյունավետ միջոցը: Մասնագետներն ապացուցել են, որ աստիճանաբար առողջ սննդակարգի անցումը, որը հիմնված է հատիկավոր մթերքների, մրգի, բանջարեղենի, ընկուզեղենի եւ ձկան վրա, զգալիորեն նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը:

Ընդ որում՝ սննդակարգի փոփոխության մոդելն արդյունավետ է ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների համար, պարզել են Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները:

Փորձագետները ենթադրում են, որ միջերկրածովյան դիետան եւ DASH (Dietary approaches to stop hypertension) մոտեցումն ամենաընդունելի սննդակարգն են:

«Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, որ նույնիսկ սննդակարգի որակի աննշան բարելավումը, որին պետք է հետեւել գոնե տասը տարի, զգալիորեն կրճատում է վաղաժամ մահվան վտանգը, իսկ սննդակարգի որակի վատթարացումը կարող է մեծացնել այդ վտանգը»,- ասել է Օհայոյի համալսարանի դոցենտ Մերսեդես Սոտոս-Պրիետոն:

Նա գործընկերների հետ վերլուծել է սննդի մոդելի փոփոխությունների եւ վերջին տարիներին մարդկանց առողջական վիճակի միջեւ կապը: 12-ամյա (1986-1998 թ.թ.) հետազոտությանը 74 հազար մարդ է մասնակցել:

Պարզվել է, որ, օրինակ, օրական կարմիր մսի մեկ չափաբաժնի փոխարինումը ընկուզեղենով կամ լոբազգիներով 8-17%-ով նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Մինչդեռ «վնասակար» մթերքների կանոնավոր օգտագործումը 6-12%-ով մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը:

Միջերկրածովյան դիետան ենթադրում է մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն, ընկուզեղեն, լոբազգիներ, հատիկավորներ, ձիթապտղի ձեթ պարունակող սննդակարգ, ինչպես նաեւ չափավոր քանակությամբ ձուկ, գինի, կաթնամթերք եւ սահմանափակ քանակությամբ կարմիր մսի օգտագործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է