• Latest news

Բժիշկները հետազոտել են երեւանյան հնգյակից փոքրիկ Ռոզիին (ֆոտո)

19 հուլիսի, 2017  14:23

Փոքրիկ Ռոզիին՝ հնգյակի ողջ մնացած աղջիկներից մեկին, Երեւան են բերել հերթական հետազոտման համար, որը կատարվում է բոլոր անհաս երեխաների դեպքում:  Ինչպես NEWS.am Medicine-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, մասնագետները ստուգել են աղջկա տեսողությունը՝ համոզվելու համար, որ նրան չի սպառնում անհասների ռետինոպատիան, ինչպես նաեւ գնահատել են նրա ուղեղի զարգացումը:

Ակնաբույժներն աղջկա տեսողության ոչ մի շեղում չեն հայտնաբերել, իսկ ՈւՁՀ-ն ցույց է տվել, որ նրա ուղեղը նորմալ է զարգանում, եւ կիստաներ չկան, որոնք անհաս երեխաների մոտ երբեմն առաջանում են: Աղջիկը, որը ծնվելիս կշռում էր 800 գրամից մի փոքր ավելի, իսկ դուրս գրվելիս՝ 2150 գրամ, այսօր արդեն 2460 գրամ քաշ ունի:

Հնգյակի մայրը՝ Լուսինե Պողոսյանը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում խոստովանեց, որ ընտանիքի կյանքը նկատելիորեն փոխվել է հիվանդանոցից աղջկա դուրս գրվելուց հետո. հիմա ընտանիքի բոլոր անդամների օրվա կարգը կախված է փոքրիկ Ռոզիից, ում, ի դեպ, անվանակոչել են ի պատիվ տատիկներից մեկի: Աղջիկն ընդհանուր առմամբ հանգիստ է, չնայած դրան, երիտասարդ մայրիկին չի հաջողվում լիարժեք քնել. բավական է երեխան շարժվի, նա անմիջապես արթնանանում է համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին անգամ հնգյակ՝ 4 աղջիկ եւ մեկ տղա է ծնվել մայիսի 3-ին, «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի երեխաներից մեկը՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկը մահացել է. մահվան պատճառը ուղեղում արյան զեղումն էր: Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: Տղան, որը նույնպես գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում,  մահացել է մայիսի 14-ին:

68 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո փոքրիկ Ռոզան դուրս է գրվել որ եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնից: Ողջ մնացած երկրորդ աղջիկը՝ Աննան, դեռեւս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է:

Հիշեցնենք նաեւ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյանների ընտանիքին 4 սենյականոց բնակարան է նվիրել Մեծամորում: Հիմա բնակարանը վերանորոգում են, որպեսզի ընտանիքը կարողանա տեղափոխվել: Բացի այդ՝ մի շարք ընկերություններ ընտանիքին կենցաղային տեխնիկա են նվիրել: Եվս մեկ ընկերություն էլ խոստացել է մանկական մահճակալներ նվիրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է