• Latest news

Ցանկալի է ամռանն ավելի շատ ջուր խմել եւ ավելի քիչ աղ օգտագործել. դիետոլոգի խորհուրդներ

20 հուլիսի, 2017  15:59

Ջրազրկումը կարող է դառնալ առողջական մի շարք խնդիրների պատճառ, հատկապես փոքր երեխաների մոտ: Որոշ դեպքերում ուժեղ ջրազրկումը կարող է մարդուն նույնիսկ մահվան հասցնել: Ամռան շոգին ջրազրկման կանխման համար դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս հետեւել պարզ կանոնի՝ օրվա ընթացքում ժամը մեկ մեկ բաժակ ջուր խմել:

Ըստ որում՝ ինչպես նշեց մասնագետը, ցանկալի է սննդակարգում աղի քանակությունը կրճատել, քանի որ աղը, ինչպես հայտնի է, օրգանիզմում հեղուկը զսպում է՝ հանգեցնելով այտուցների առաջացման եւ զարկերակային ճնշման բարձրացման:

Մասնագետի խոսքով՝ հիպերտոնիայով տառապող մարդիկ բավականին հաճախ վախենում են ջուր խմել, նույնիսկ շոգին: Արդյունքում նրանց օրգանիզմը ջրազրկվում է, սակայն ջրից հրաժարվելը նրանց չի ազատում ո՛չ այտուցներից, ո՛չ բարձր ճնշումից: Քանի որ թե՛ այտուցները, թե՛ ճնշման բարձրացումն առաջացնում է իրականում ոչ թե ջուրը, այլ աղը, մասնագետը բոլորին, այդ թվում՝ հիպերտոնիկներին խորհուրդ է տալիս աղի օգտագործումը նվազագույնի հասցնել, այդ դեպքում օրգանիզմում հեղուկը չի զսպվի:

Դիետոլոգը նաեւ նշեց, որ ծարավը հագեցնելու համար ցանկալի է խմել հատկապես մաքուր ջուր. այն չի կարելի փոխարինել ո՛չ քաղցր գազավորված, ո՛չ որեւէ այլ ըմպելիքով: Աղի ըմպելիքները, ինչպիսին է հայերից շատերի սիրելի թանը, ինչպես արդեն նշվեց, կնպաստեն օրգանիզմում հեղուկի զսպմանը, իսկ քաղցր ըմպելիքները կալորիական են եւ կապված են առողջության համար մի շարք վտանգների հետ:

Ինչ վերաբերում է թեյին, սուրճին եւ այլ ըմպելիքներին, որոնք կոֆեին են պարունակում, դրանք օժտված են միզամուղ հատկությամբ, այսինքն՝ նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը: Օրինակ՝ համարվում է, որ մեկ գավաթ սուրճը կամ մեկ բաժակ թեյը օրգանիզմից 2 բաժակ ջուր է դուրս բերում, ուստի սուրճի կամ թեյի գավաթից որոշ ժամանակ անց անհրաժեշտ է կորուստը լրացնել՝ խմելով համապատասխան քանակությամբ ջուր: Այս պատճառով թեյը եւ սուրճը չեն համապատասխանում օրգանիզմը հեղուկով ապահովելուն եւ չեն կարող սովորական ջրին փոխարինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել